«Իսրայելի հետ տեղի է ունենում այն, ինչը տարիներ առաջ կարող էր թվալ անհնար». Հակոբ Բադալյան
![]() 224 Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2024 թ., 17:36 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Մի քանի տարի առաջ արդյո՞ք պատկերացնելի էր, որ Միջազգային քրեական դատարանը կարող է կայացնել Իսրայելի վարչապետի և պաշտպանության նախարարի ձերբակալության վերաբերյալ որոշում: Դա կպատկերացնեին թերևս քչերը, այն էլ մարդիկ, ինչպես ասենք Հենրի Քիսինջերը՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար, որը տարիներ առաջ արտահայտել էր միտք, որ 2023-24 թվականներին Իսրայել պետություն գոյություն չի ունենա: Քիսինջերն անշուշտ նկատի չէր ունեցել իսպառ չգոյությունը, այլ թերևս այն տեսքով, ինչպես Իսրայելը գոյություն էր ունեցել մինչ այդ: Մարդիկ հաճախ այդօրինակ տեսակետները կամ գնահատականները չափում են բառացի: Բայց, այդ մասշտաբի գործիչները դիտարկում են համաշխարհային զարգացումները ընդգրկուն միտումներով, այլ ոչ թե օրացույցով: Եվ այսօր Իսրայելի հետ տեղի է ունենում այն, ինչը տարիներ առաջ կարող էր թվալ անհնար: Եվ դա տեղի է ունենում, որովհետև ժամանակավրեպ է դառնում Իսրայել պետության այն «աշխարհաքաղաքական ֆունկցիան», որ կար դրա ձևավորման հիմքում, քանի որ փոխվում է նաև այն աշխարհակարգը, որում գոյացել են այդ ֆունկցիայի մոտիվները: Ըստ էության, Հոլոքոսթի աշխարհաքաղաքական կապիտալիզացիայի հիմքով ձևավորված պետության առաջնորդներն այսօր փաստորեն իրենք են մեղադրվում ցեղասպանության, ռազմական հանցագործությունների համար: Հարցը այն չէ՝ կձերբակալվե՞ն Նաթանյահուն ու Գալանտը, թե ոչ: Էականը այն է, որ նկատելիորեն տեղի է ունենում մի շարք հատկանիշների և հանգամանքների աստիճանական փլուզում, այն իրավիճակի հետևանքով, որի առաջ Իսրայելը դրվեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ից: Ընդ որում աչքի ընկնողն այն է, որ Իսրայելը կարծես թե ինքը չի տիրապետում այդ իրավիճակից դուրս գալու հնարավորության կամ տարբերակների, այսինքն դուրս գալու լծակը Իսրայելի ձեռքում չէ՝ միայն գնալ առաջ: Մինչդեռ, այդ առաջ գնալն էլ ավելի շատ նման է ճահճի մեջ առաջ գնալուն, որքան առաջ՝ այնքան խորը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
