«Պուտինի ուղերձը պատմական է, համեմատելի Չերչիլի ճառին». Էդուարդ Շարմազանով
![]() 236 Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2024 թ., 13:42 «Պուտինի երեկվա ուղերձը պատմական է»,-ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ այդ ուղերձը նմանեցնելով Չերչիլի ճառին: «Այդ ուղերձը կարող եմ համեմատել 1946 թվականի Չերչիլի Ֆուլտոնյան ճառի հետ: Երբ Չերչիլը իր ճառն ասաց, շատերը լուրջ չէին ընդունում, որ նոր ժամանակաշրջան է սկսվում՝ սառը պատերազմի ժամանակաշրջան: Նույն կերպ երեկ ՌԴ նախագահը ամրագրեց, որ փաստացի Ռուսաստանի վրա հարձակում իրականացնում է ոչ այնքան և ոչ միայն Ուկրաինան, որքան ՆԱՏՕ-ի երկրները: Իր թույլտվությունը տվեց, որպեսզի Ռուսաստանը իր հերթին՝ իր անվտանգության խնդիրներից ելնելով թիրախավորի ոչ միայն Ուկրաինայի տարածքում գտնվող ռազմական օբյեկտները, այլև այն տեղերը, որտեղից կլինի զենքի օգտագործում իր օբյեկտների դեմ»,- նշեց Շարմազանովը՝ ընդգծելով, որ այս ամեն ինչի մեջ Հայաստանը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը, «որը չգիտես ինչու ամեն պատեհ ու ոչ պատեհ առիթով էս խառը իրավիճակում ուկրաինացիների կողքին է հայտնվում»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
