Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել են «ՔՊ»-ի անդամ, ՇՄՆ աշխատակից, Տիգրան Ավինյանի աջակից Տ. Կիրիշչյանին
![]() 210 Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ., 20:12 Նոյեմբերի 11-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության բաժնի ծառայողները օպերատիվ միջոցառում են իրականացրել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչներ 25-ամյա Տիգրան Կիրիշչյանին և 25-ամյա Արամ Կալաջյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն Երևանի քրեական վարչությունում անձնական խուզարկությամբ Ա. Կալաջյանի մոտ ոչինչ չեն հայտնաբերել, իսկ Տ. Կիրիշչյանի մոտ հայտնաբերվել է ընդհանուր 0.2 գ. քաշով փաթեթ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով և երկու հատ կաթոցիչ, որոնցից մեկը՝ լցված դեղնականաչավուն զանգվածով, իսկ մյուսը՝ մոխրացած հետքերով: Աղբյուրի տեղեկություններով՝ Տ. Կիրիշչյանին և Ա. Կալաջյանին ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել են Աթենքի փողոցում: Տ. Կիրիշչյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ է ու ակտիվ մասնակցություն է ունեցել Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ՝ Տիգրան Ավինյանի օգտին: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
