Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Այս փուլի ամենավտանգավոր թեման սահմանային ճշգրտման շուրջ բանակցություններն են»․ Տիգրան Աբրահամյան

«Այս փուլի ամենավտանգավոր թեման սահմանային ճշգրտման շուրջ բանակցություններն են»․ Տիգրան Աբրահամյան
69
Այսօր, 09:42

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաքվից և Երևանից ազդակներ են հղվում, որ որոշակի դադարից հետո բանակցությունները կշարունակվեն դեկտեմբերին:
Այս փուլի գլխավոր և, թերևս, ամենավտանգավոր թեման, այսպես կոչված, սահմանային ճշգրտման շուրջ բանակցություններն են:
Ինչո՞ւ եմ այդպես համարում, որովհետև կողմերը քննարկում են սահմանային այն տեղամասերի հաջորդականությունը, որտեղով պետք է հերթականությամբ տեղի ունենա, այսպես կոչված, դելիմիտացիան:
Ադրբեջանը ձգտում է հասնել իր համար առաջնահերթ համարվող ուղղություններում պրոցեսի իրականացմանը, իսկ ավելի կոնկրետ՝ Հայաստանից տարածքների «խաղաղ խլելուն» և իր համար պատեհ պահին՝ գործընթացը սառեցնելուն կամ տապալելուն:
ՀՀ իշխանությունն էլ առաջնորդվում է այն սկզբունքով, որ քանի Ադրբեջանը ուժեղ է կամ ռեգիոնում ուժերի հավասարակշռությունը չի վերականգնվել, պետք է Ադրբեջանին հանձնել կամ զիջել այն, ինչ պահանջվում է»։