Առաջարկվում է ներդնել աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ
![]() 142 Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ., 12:36 ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրման վերաբերյալ նախագիծը։ Այն ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։ «Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի միջոցով կապահովվի աշխատողի և գործատուի աշխատանքային հարաբերությունների թափանցիկությունը, հնարավորություն կստեղծվի պատշաճ իրականացնել աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունը, աշխատանքային հարաբերության կողմերին հնարավորություն կընձեռվի թվային եղանակով ցանկացած պահի հասանելի դարձնել կնքված աշխատանքային պայմանագրերը»,- ասաց Սարգսյանը: Թվային համակարգի բազային հասանելիության շնորհիվ Տեսչական մարմինը հնարավորություն կունենա արդյունավետ վերահսկողություն իրականացնել՝ բացահայտելով աշխատանքային օրենսդրության, այդ թվում՝ աշխատանքային պայմանագրի պայմանների խախտումները: «Որպես նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսվում է 2025 թվականի հուլիսը: Սկզբնական փուլում թվային համակարգի միջոցով աշխատանքային պայմանագրերի կնքումը նախատեսվում է կամավոր սկզբունքով: Արդեն 2026 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումն իրականացնել բացառապես թվային համակարգի միջոցով»,- ասաց Ռուբեն Սարգսյանը: Ժամկետը նախատեսվել է նաև հաշվի առնելով այն, որ 2026 թվականից բոլորի համար պարտադիր է լինելու եկամտային հարկի տարեկան հաշվարկները (հայտարարագրերը) ներկայացնելու պահանջը։ Թվային համակարգի կառավարումն իրականացվելու է Պետական եկամուտների կոմիտեի կողմից: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
