Փաշինյանն իր ավերածություններով նպատակ ունի ամբողջապես զոմբիացնել հասարակությանը»․ Արամ Մանուկյան
![]() 213 Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ., 20:54 «Վերջին հրաժարականները կապ չունեն Հայաստանի առջև ծառացած լուրջ մարտահրավերների հետ»,- «Նյուզ»-ի հետ զրույցում այս մասին նշել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը։ «Այդ մարտահրավերներն սպառնում են Հայաստանի սուվերենությանը։ Չլուծելով այդ խնդիրները, ավելին՝ ձախողելով արտաքին դիվանագիտությունը և Հայաստանի անվտանգությունը՝ Նիկոլը փորձում է ստվերել առկա խնդիրները։ Սա հնարք է՝ ժողովրդին «ծամոն» տալու էժանագին պոպուլիստական թեմաներով, և հասարակությունը կուլ տալով այդ խայծը՝ ընկղմվում է այդ թեմաների մեջ։ Լուրջ քաղաքական գործիչն այդ խայծը չպետք է կուլ տա։ Ակնհայտ է՝ հրաժարականներն ինքնին չունեն լուրջ քաղաքական հիմք, ոչ ոք նման գործընթացների լուրջ պատճառներ չի նշել»,- նշել է Մանուկյանը՝ հավելելով՝ բոլորը սպասում են, որ փոխատեղում կլինի, պաշտոնաթող այդ մարդիկ այլ պաշտոններ կստանան։ ՀԱԿ փոխնախագահի գնահատմամբ՝ Փաշինյանի ու իր թիմի քաղաքականությունը զիջումների գնալն է՝ անկախ դրանց վտանգից, քանի որ դա համարում են իշխանությունը պահպանելու կամ անվտանգային համակարգը պահելու միակ միջոցը։ «Մեր հասարակությունն ամբողջապես սթրեսի մեջ է, դա բերում է դիմադրողականության անկման։ Նիկոլ Փաշինյանն իր արածով, իր ավերածություններով նպատակ ունի ամբողջապես զոմբիացնել, վախեցնել, զոհ դարձնել հասարակությանը»։ |

«Դուք իմ մանկությունն եք վիրավորել. Գյումրիի հետ զգույշ եղեք». Լևոն Հարությունյան (տեսանյութ)
19517:00
«Աշխարհը ներքաշվում է սպառազինությունների խելահեղ մրցավազքի մեջ»․ Լուկաշենկո
17716:52
«Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին»․ Արարատ Միրզոյան
15716:00
«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
14215:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
11014:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
11914:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
25314:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
28414:12
