«Նիկոլի իրական տերերը թույլ չեն տվել, որ մասնակցի ՀԱՊԿ-ի հավաքին»․ Սամվել Նիկոյան
![]() 277 Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ., 23:48 Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ չի մասնակցի ՀԱՊԿ հավաքին, որը տեղի կունենա նոյեմբերի 28-ին Աստանայում։ ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը «168»-ի հետ հարցազրույցում կարծիք հայտնեց, որ դա պայմանավորված է արտաքին պարտադրանքով։ «Փաշինյանի իրական տերերը թույլ չեն տալիս, որ մասնակցի. այն տերերը, որոնք մեծ դերակատարություն են ունեցել, որ նա գա իշխանության, «սնուցել են», պահել են, ֆինանսավորել են, և նրանց շնորհիվ մինչև հիմա էլ ինքը կարողանում է իր իշխանությունը պահել։ Նրանց չի հետաքրքրում Հայաստանի անվտանգությունը, այլ հետաքրքրում է Հայաստանի հակառուսական կեցվածքը։ Այսինքն, նրանց պետք է Հայաստանը դուրս բերել ռուսական ազդեցության որևէ շրջանակից, ավելին, Հայաստանին տրամադրել ընդդեմ Ռուսաստանի, այսինքն՝ դարձնել այն մարտական ջոկատներից մեկը, որը կարող է կռվել և զոհվել հանուն ինչ-ինչ շահերի։ Եվ Նիկոլը ընդունել է դա․ զոհաբերել Հայաստանը ինչ-ինչ շահերի համար»,- նշեց Նիկոյանը։ «Այդ տերերը փայլուն կերպով կատարում են իրենց խոստումները՝ դա Նիկոլի իշխանությունն անսասան պահելն է և աչք են փակում նրա հակաօրինական ցանկացած քայլի վրա․ լռում են, որովհետև Նիկոլն սպասարկում է Արևմուտքի արտաքին քաղաքական շահերը»,- ընդգծեց նա։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
