«ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանը 7 քաղաքացիական և վարչական գործերում պատասխանող կողմ է»․ Ռոբերտ Հայրապետյան

ՔՊ-ն ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամի պաշտոնում ներկայացրել է Սիրունյան Ալեքսանդրի թեկնածությունը:
ԱԺ կայքում հրապարակված «գիտնականի տվյալներ պարունակող քարտ» վերտառությամբ թղթի կտորից պարզ է դառնում, որ վերջին անգամ «գիտական գործունեություն» Սիրունյանը ծավալել է 2010 թվականին, ինչը խնդրահարույց է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի տեսանյունից:
Բացի այդ, հանրության լայն շրջանակների կողմից որպես ոգելից խմիչքի շիշ ընկալվող այս առանձնյակը բոլոր հնարավոր պաշտոնների թվարկումից հետո ստորագրած ինքնակենսագրականում հպարտորեն նշել է, որ հանդիսանում է ՔՊ անդամ (հավակնելով ապաքաղաքական լինելու պահանջ ունեցող պաշտոնի):
Նիկոլահպատակ գրառումներով հայտնի երբեմնի դասախոսը համացանցի իր օգտահաշիվներից հեռացրել է գրառումները, թողնելով լոկ նիկոլի և Հռոմի պապի գրկախառնված նկարը:
Հետաքրքիր է, պալատական, ավելի ճիշտ գրպանային այս փաստաբանի վերաբերյալ ԿԿՀ-ն բարեվարքության ինչպիսի՞ եզրակացություն է տվել, հաշվի առնելով, որ այս պահին կա շուրջ 7 քաղաքացիական և վարչական գործ, այդ թվում՝ վճարման կարգադրություններ, որոնցում Սիրունյանը հանդիսանում է պատասխանող կողմ»:



Ոսկեպար գյուղում անհանգիստ են
4023:24
«Երկուսն էլ իրենց քաղաքական կուսությունը կորցրել են․ կոնյուկտուրային ամուսնություն է»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
4423:06
Վրաստանում ձերբակալել են նախկին պետնախարար Գեորգի Բարամիձեին
7822:48
Փաշինյանական շինարարական անարխիան Երևանում շարունակվում է»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
4922:42
Գուտերեշն ու Մոդին քննարկել են ուկրաինական հակամարտության ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա
9222:07
CENTCOM-ի ղեկավարը Սաուդյան Արաբիայում է՝ բանակցություններ անցկացնելու նպատակով
13221:54
«Խրամատից մինչև բիզնես-պրոյեկտ․ ուր է հասցնում կոլաբորացիան»․ Հրայր Կամենդատյան
5721:42
«Այնպես պետք է բանակցել, որ Տիգրանաշենը մնա Հայաստանի տարածք»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6221:06