«Ուկրաինայի դեմ պատերազմում զոհվել է շուրջ 500 հազար ռուս զինծառայող». բրիտանական հետախուզություն

Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր զոհվել է շուրջ 500 հազար ռուս զինծառայող, իսկ ընդհանուր կորուստները, ներառյալ վիրավորները, հասել են 1,5 միլիոնի։ Այս մասին հաղորդում է Sky News-ը՝ հղում կատարելով բրիտանական ռազմական հետախուզության տվյալներին:
Բրիտանական կողմի գնահատմամբ՝ այդ կորուստների ճնշող մեծ մասը ռուսական բանակը կրել է 2023 թվականի հունվարից հետո։ Նույն ժամանակահատվածում, ինչպես պնդվում է, ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի տարածքի լրացուցիչ 2 տոկոսը։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ, գլխավոր ավիացիոն մարշալ Ռիչարդ Նայթոնը հայտարարել է, որ այս թվերը ցույց են տալիս մարդկային կորուստների ծավալը՝ համեմատած ձեռք բերված տարածքային առաջխաղացման հետ։
«Կես միլիոն զոհված նշանակում է, որ Ռուսաստանի տարբեր շրջաններում նույնքան ընտանիքներ այլևս երբեք չեն տեսնի իրենց ծնողներին, որդիներին, եղբայրներին և ամուսիններին», - ասել է Նայթոնը։

«Գերիների և անհետ կորածների հարցը պետք է փնտրել Ադրբեջանի հետ խաղաղության ամրապնդման, ինստիտուցիոնալացման կետում». Արարատ Միրզոյան (տեսանյութ)
6611:54
«Թուրքիան սահմանը չի բացելու, քանի որ դա թույլ չի տալու Ադրբեջանը». Թաթուլ Հակոբյան
8011:18
ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8210:06
Սամվել Կարապետյանը կալանավորվել է մեկ ամսով
10510:00
«Կան հարցեր, առաջնահերթություններ, որոնց վերաբերյալ մեկ ընդհանուր մոտեցում ձևավորելը խիստ անհրաժեշտ է». Տիգրան Աբրահամյան
8409:54
Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանք կիրառելու հարցի քննարկումը շարունակվել է ամբողջ գիշեր
7009:36
ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում․ «Հրապարակ»
7809:18
Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
9107:24