«Ստացվում է՝ մարդիկ աշխատելու են միայն տրանսպորտի ուղեվարձի համար». Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին միանում են անխտիր բոլորը՝ մարդիկ, ովքեր մեքենայով են, երբեք չեն օգտվում, մարդիկ, ովքեր ամեն օր են տրանսպորտից օգտվում, տարբեր զբաղվածության ու մասնագիտության տեր մարդիկ։
Անտրամաբանական այս որոշումը մարդկանց դրել է անելանելի դրության մեջ՝ մտածում են աշխատանքից դուրս գան տանը նստեն, որովհետև ստացվում է, որ աշխատելու են միայն տրանսպորտի ուղեվարձը առնելու համար։
Ինչպես որ Կարմիր կետագծերը թանկացրեցին, որ պարգևավճարների չափը մեծացնեն, էնպես էլ խեղճ ու մոլորված ժողովրդի հաշվին 3 անգամ թանկացնելով տրանսպորտի ուղեվարձը առաջացնելու են տհաճ իրավիճակներ ու իրենց աղքատությունն են հաղթահարելու, իսկ գործատուն՝ հերոս հարկատուն, մտածելու է, ինչքան բարձրացնի իր աշխատողների աշխատավարձը, որ չկորցնի նրան ու իր գործն էլ տուրը չտա։
Ժողովրդի գլխին պատուհաս դարձած քաղաքային իշխանությունը ձախողել է կառավարումն ու սեփական բարեկեցության խնդիրն է լուծում։ Սա է դառն իրականությունը»։

«Տաք օրերը դեռ չեն նահանջի»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
2910:54
«Լավ ա անում Նիկոլը, չուզողի աչքն էլ հանում ա. դուք եք մանդատ տվել». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
4210:48
«Գրեթե բոլորը ձեր ընտրողներն են ու հիասթափված են»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
3610:42
«Շարունակում եմ հետևել բուսաբանական այգում ապօրինի հատված կաղնիների պատմությանը»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար, տեսանյութ)
3810:36
«2013-ին ամբողջ համացանցը քննադատեց համերգի ծախսը, իսկ այսօր նույնիսկ չգիտեն՝ ինչքան ծախսվեց»․ Վահան Բաբայան
5109:42
Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
6507:30
«Դու կես ժամ չես ծախսում քո սիրած մասնագիտությունը սովորելու վրա, բայց օրական 3 ժամ ծախսում ես ռիլերի վրա». Գոռ Վարդանյան
10303:06
«Մեր գործն է բոլորին ազատագրելն ու անկախացնելը». Հովհաննես Իշխանյան
115Երեկ, 23:48