«Հերթական ապտակը ԵՄ-ին, և միջամտությունը՝ ՀՀ ներքին գործերին»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը. «Ադրբեջանում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են արտաքին գործերի նախարարություն՝ կապված այդ երկրի նախագահ Անջեյ Դուդայի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ արված քայլերի հետ։
«Չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացումներին, Անջեյ Դուդան այցելել է հայ-ադրբեջանական սահմանային գոտի՝ դեռևս Հայաստանի օկուպացիայի տակ գտնվող Քյարքի (Տիգրանաշեն) գյուղին հարող տարածք, և Հայաստանում ԵՄ առաքելության հետ միասին մասնակցել Ադրբեջանի դեմ քարոզչությանը։ Դիվանագետին խիստ բողոք են հայտնել Լեհաստանի ղեկավարի գործողությունների առնչությամբ և հիշեցրել, որ ԵՄ առաքելությունն օգտագործվում է որպես գործիք Ադրբեջանի դեմ՝ թեև հայտարարված նպատակներին՝ նպաստելու տարածաշրջանում կայունությանը և վստահության ամրապնդմանը Ադրբեջանի և Հայաստանի միջև»,- ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։
Սա ոչ միայն հերթական ապտակն է ԵՄ-ին, ԵՄ քաղաքացիական առաքելությանը, այլև հերթական միջամտությունն է ՀՀ ներքին գործերին, Ադրբեջանը իր պարտքն է համարում մեկնաբանել Հայաստանում տեղի ունեցող անցուդարձը, գնահատականներ հնչեցնել դրա վերաբերյալ, իհարկե, ծխածածկույթներով զբաղվող ՀՀ ԱԳՆ-ն ոչ մեկնաբանելու, ոչ գնահատականներ հնչեցնելու կարիք չի տեսնում, իրենք մինչև հիմա երևի քննարկում են՝ գնալ արդեն ավարտված COP29-ին, թե՝ ոչ»:

«ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ձևավորվում են հավակնություններ»․ Արա Պողոսյան
2302:06
«Քանի դեռ Ալիևը մաքսիմումը չի ստացել Նիկոլ Անհողից, այստեսակ հանդիպումներն ուղղակի խաբելու համար են»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
5700:48
«ՏԻՄ ընտրություններում առաջադրվելը բանտի ուղեգիր է․ ընդդիմադիրները չեն համարձակվում մասնակցել»․ Կարապետ Պողոսյան (տեսանյութ)
6900:18
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը և պայմանավորվածությունների իրականացմանը
6200:00
«Որոշ ընդդիմադիր ուժեր իրենց սև գործն արեցին․ նրանց հետ համախմբում չի լինելու»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
83Երեկ, 22:54
«Իշխանություններին ոչինչ ստիպել պետք չէ, իշխանություններին պետք է հեռացնել»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
82Երեկ, 22:36
«Բանակում չծառայելու և ոստիկանություն անցնելու հետևանքը լինելու է բանակի թվաքանակի կրճատումը»․ Միհրան Մախսուդյան
70Երեկ, 22:18
Նյու Յորքում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը (տեսանյութ)
74Երեկ, 22:00