«Օյմյակոնում՝ աշխարհի ամենացուրտ բնակավայրում գրանցվել է -71,2° ցուրտ»․ Լևոն Ազիզյան
![]() 297 Հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2024 թ., 22:24 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գիտե՞ք, թե ամենացածր ջերմաստիճանը ո՞րքան է գրանցվել բնակավայրում։ Այն կազմում է -71,2 աստիճան Ցելսիուսի սանդղակով ցուրտ և գրանցվել է Օյմյակոնում՝ աշխարհի ամենացուրտ բնակավայրում։ Օյմյակոն անվանումը նշանակում է «Ջուր, որը չի սառչում»՝ պայմանավորված Ռուսաստանի Արևելյան Սիբիրում գտնվող գյուղի մոտ տաք աղբյուրների առկայությամբ։ Սախայի Հանրապետության այս փոքրիկ գյուղը, որի բնակչությունը 450-ից մի քիչ ավելի է, այս անսովոր ջերմաստիճանի ռեկորդակիրն է: Իհարկե, սա ավելի տաք է, քան Անտարկտիդան, որտեղ գրանցվել է ամենացածր ջերմաստիճանը՝ -91 աստիճան ցելսիուսի սանդղակով զրոյից ցածր»: Աղբյուրը` Լևոն Ազիզյան |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
