«Վերջին շրջանում հաճախ եմ ականատես լինում աղջկական «ռազբորկաների»»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «16-ամյա աղջիկը հիվանդանոցում ասում է, որ քթի կոտրվածք է ստացել ընկերուհու հարվածից, երբ սքեյթ-պարկում ինչ-որ հարաբերություններ են պարզել:
Ես բոլորովին հակված չեմ առանձին ինչ-որ պատմություններից մեծ աղմուկ հանել և դրանք վերագրել ընդհանուր մթնոլորտի, որովհետև առանձին միջադեպեր լինում են ամենուր և բոլոր ժամանակներում:
Բայց, աղջկական «ռազբորկաների» վերջին շրջանում ականատես եմ լինում հաճախ: Դե խոսքը ծեծկռտուքի մասին չէ, բայց պարզապես անցնելիս լսելով խոսակցությունները, միայն արտաքին տեսքից ու ձայնի ելևէջից կհասկանաս, որ խումբը տղաների չէ:
Ընդ որում, ամենամտահոգիչներից մեկն այն է, որ բացարձակապես չեն կաշկանդվում անցորդներից, շենքի բակ է՝ բնակիչներից, իրենցից մեծերից կամ փոքրերից:
Տեղի է ունենում հասարակական մշակույթի վայրենացում:
Դե, արդեն տղայական միջավայրերի մասին խոսելս, թերևս, ընդհանրապես ավելորդ է:
Իսկ այդ ընթացքում, պետական բարձր մակարդակով՝ կառավարության նիստում քննարկվում է մայթերի «պետական» կամ «ապապետական» լինելու հարցը, երբ դա պարզապես պետք է գտնվեր ՏԻՄ-երի տիրույթում, իսկ կառավարության նիստում պետք է քննարկվեր հասարակական մշակույթի ախտահարման հարցը, դրա դեմ գործուն պայքարի հարցը:
Բայց, այդտեղ իհարկե կա մի նրբություն: Այդ թեման մի քիչ անհարթ թեմա է՝ լեզվական ճկունությամբ խաղարկումների ենթարկելու համար: Դրա վրա հնարավոր չէ կառուցել այնպիսի օրինակներ, ինչպիսին հնարավոր է, ասենք, ավտոլվացման կետերի կամ այլ օրինակների կիրառումով:
Այդ թեման քարոզչական արդյունք քամելու համար նպաստավոր չէ:
Ավելին, այստեղ կա մեկ այլ վտանգ: Այդ թեմայի շրջանակում գուցե հարկ լինի շոշափել արժեքներ, որոնք՝ «օ սարսափ»՝ կհամարվեն ազգային, ավանդական, պահպանողական: Իսկ այդ պարագայում ի՞նչ կմտածի գլոբալիստական աշխարհը:
Հետևաբար, այդ առնչությամբ ավելի շահեկան է վերացական խոսակցություն կրթության կարևորության մասին: Ընդ որում, այդ խոսակցության հիմքում էլ հենց գլոբալիստական, ձախ-ուլտրալիբերալ, որտեղ կրթությունը ոչ թե խորքային արժեքների հասու լինելու միջոց է՝ բնականաբար մասնագիտական հմտությանը զուգահեռ, այլ պարզապես կյանքը վայելելու համար գրպանային բավարար պարունակություն ապահովելու:
Այլ կերպ ասած, կրթության գաղափարի արժեքայինը ենթարկվում է բացարձակ նյութականացման, կտրվելով կրթվող անձի էթնո-մշակութային, սոցիալ-հոգեբանական, ավանդութ-արժեքային միջավայրից:
Ես բոլորովին չեմ «տառապում» դավադրապաշտությամբ, բոլորովին, ավելին՝ անհեթեթ եմ համարում պայքարը գլոբալ աշխարհի դեմ: Աշխարհը գլոբալ է ու դրանից ոչ թե պետք է վախենալ, դա ոչ թե դիտարկել վտանգ, այլ իրողություն՝ անշրջելի իրողություն, ու նաև հնարավորություն: Վտանգը գլոբալ աշխպարհը չէ, այլ այն, որ այդ աշխարհում դու հայտնվում ես անարմատ կարգավիճակում: Այդ ժամանակը աշխարհը քեզ կուլ է տալու, ու «մեղավորը» դրա համար աշխարհը չէ, այլ դու, որ անկարող ես եղել արդիականանալ հենց քո ինքնության վրա, այլ ոչ թե քո ինքնությունը կասկածի տակ դնելով կամ նսեմացնելով:
Որովհետև այդ պարագայում արդիականությունը շփոթում ես վայրենիության հետ: Մենք հայտնվել ենք այդ շփոթության շեմին, եթե ոչ՝ մեջ:
Դա անելանելի չէ, պարզապես պահանջում է սեփական ինքնությունը ոչ թե բեռ, այլ հիմք դիտարկելու մտածողության ազատություն և կամքի՝ ինքնիշխանություն»:

«Ոստիկանությունն ու ՔԿ-ն պատրաստվո՞ւմ են հայտնել՝ պահպանվե՞լ են դեպքին վերաբերող բոլոր տեսագրությունները». Մհեր Կարագոզյան
10001:00
Հաքերները գաղտնի զեկույցներ են հրապարակել Բեռլինի ԱԹՍ-ների նկատմամբ խոցելիության մասին
16700:00
«Սարսափելի է, որ Հայաստանի իշխանության բարձրաստիճան որևէ ներկայացուցիչ պատշաճ կերպով չի խոսում Ջերմուկի մարտերի մասին». Սոնա Աղեկյան
106Երեկ, 23:18
«Շարունակելու ենք բարձրաձայնել Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հայերին էթնիկ զտման ենթարկելու ու դրա հետքերը ջնջելու փաստերը». Դանիել Իոաննիսյան
102Երեկ, 22:48
«Թե այս ժողովրդին անկախությունից ի վեր իրապես կրթած լինեին, իրար աջուձախ ամեն օր չէին փրթի». Վահե Գրիգորյան
87Երեկ, 22:30
«Ո՛չ առևտուրը, ո՛չ բարեկամական հարաբերությունները, ո՛չ խաղաղությունը նրանց չեն զսպելու, եթե դիմացն ուժ չլինի». Դավիթ Մանուկյան
89Երեկ, 22:12
«Արդյո՞ք Պրահայի հանդիպումից առաջ ՀՀ-ի վրա Ադրբեջանի հարձակումը պայմանավորվածություն չէր». Նաիրի Հոխիկյան
102Երեկ, 22:00
«Արևմտամետների ու ռուսամետների կռիվը գաղափարախոսական առումով ի սկզբանե կեղծ է». Կարեն Վրթանեսյան
86Երեկ, 21:48