«Սքեյթ պարկից» հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը հայտնել է, որ կոտրվածքը պատճառել է ընկերուհին

Նոյեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 19։05-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժին են զանգահարել «Մուրացան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ շտապօգնության 01 խումբը «քթոսկրի կոտրվածք, ԳՈՒՎ հարցական» ախտորոշմամբ Երվանդ Քոչար փողոցում գտնվող «Սքեյթ պարկից» իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։
Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Շիրակի մարզի բնակիչ 16-ամյա Հ․ Կ-ն է, ում այնտեղից տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 18։45-ի սահմաններում՝ «Սքեյթ պարկում» ընկերուհու հետ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, վերջինիս կողմից հարված ստանալու հետևանքով:
Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Հրդեհ Արտաշիսյան փողոցում. բնակիչներին տարհանել են
6818:30
Մանկատան երեխային ծեծած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
6118:12
36-ամյա գործարարին իր լավաշի փռում կախված են գտել
11317:48
Արևաշատում հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
10614:12
Արագածոտնի մարզում վեճն ավարտվել է դանակահարությամբ
201Երեկ, 20:12
Բջնի բնակավայրում՝ Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին
204Երեկ, 17:42
59-ամյա Վրեժ Հակոբյանի մարմինը հարազատները հայտնաբերել են Հաղթանակի կամրջի ծառերի տակ
224Երեկ, 17:30
Սմբատաբերդի ճանապարհին Բելառուսի քաղաքացիներին տեղափոխող «ՈւԱԶ»-ն ընկել է ձորը
29118.09.2026, 21:36