«Իշխանությունն ու բազմաթիվ ընդդիմադիրներ նույն են՝ տարբեր գիշերանոթներում»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեր իրականության մեջ մակերեսային պոպուլիզմով տառապում են ոչ միայն իշխանությունները, այլև իրենց ազգային համարող շատ ընդդիմադիրներ։
Գերմանացի տեսաբան Յան Վերներ Մյուլլերն իր «Ի՞նչ է պոպուլիզմը» գրքում ասում է, որ պոպուլիստները գիտեն մեկ ճշմարտություն, և դա իրենց ճշմարտությունն է։ Նրանք այլ կարծիք չեն հանդուրժում ու թեպետ իրենց խոսքում անընդհատ մատնացույց են անում ժողովրդին, բայց չեն հարգում նույնիսկ այդ ժողովրդին։
Նայենք մեր իրականությանը։ Պարզ է, որ իշխանությունը երբեք էլ չի հարգել ժողովրդին և միայն խոսքով է ժողովրդասեր, իսկ իրականում ատում է հայ ժողովրդին ու պարբերաբար զոհաբերում նույն այդ ժողովրդին։ Իշխանությունը նաև ատում է բոլոր նրանց, ովքեր ունեն իրենց կարծիքից տարբերվող կարծիք։
Իսկ ի՞նչ են ասում «ազգային» դրոշի տակ մտած շատ ընդդիմադիրներ։
10-ից 9-ը ունի իր և միայն իր ճշմարտությունը, ու երբ դու խոսում ես որևէ խնդրի մասին, նրանք չեն էլ լսում քեզ, այլ դեմքի ոչինչ չասող արտահայտությամբ սպասում են խոսքիդ ավարտին, որ ասեն, թե իրենցն է ճիշտը։ Իրենք և միայն իրենք։ Նրանք ունեն հայրենիքի փրկության իրենց տեսլականը և չեն հանդուրժում որևէ այլ տեսակետ, ու եթե անգամ փորձես համոզել այլ բան, կդառնաս նրանց աչքի փուշը։
Մեծ հաշվով, այդպիսի ընդդիմությունն էլ չի հարգում ժողովրդին և մտածում է միայն իշխանության հասնելու մասին։
Ահա թե ինչու հաճախ բազմաթիվ ընդդիմադիրներ ու իշխանությունը նույն դդմով ճաշն են՝ տարբեր գիշերանոթների մեջ։
Սիրելի՛ հայրենակիցներ, սովորեք հանդուրժել և լսել այլ կարծիք։ Գուցե դրանցից էլ ինչ-որ բան սովորեք և ձեզ համար օգտակար բան վերցնեք»։

«Շահի աշխարհում հայերս «արժեք», «քաղաքակրթություն» ասելով կարծում ենք՝ հնարավոր է ապահովել հարատևում». Արա Պողոսյան
2003:06
«Որևէ տարածքի նկատմամբ փաստացի վերահսկողությունը չի կարող փոխել այնտեղ գտնվող մշակութային ժառանգության ազգային, պատմական ինքնությունը». ԱԺԲ
4702:06
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելի նկատմամբ
12200:18
«Իրանը Օմանում կայանալիք հանդիպման ժամանակ կներկայացնի Հորմուզի նեղուցով անցնող նոր երթուղի». Արաղչի
160Երեկ, 21:18
«Թրամփը մեծացնում է Կոնգրեսի ընտրություններում ընտրողների մասնակցության մակարդակը». #CBS
165Երեկ, 20:18
«Թրամփը դա քննարկել է հենց Պուտինի հետ՝ Ուիտկոֆֆի ու Քուշների միջոցով». Հակոբ Բադալյան
109Երեկ, 19:06
«Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրության վրա հարձակումները». Թրամփ
199Երեկ, 18:18
«Չնայած սահմանին զինադադարին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն ամբողջովին չի ավարտվել»․ Դավիթ Պետրոսյան
105Երեկ, 16:24