Չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Բոլոր ոլորտի աշխատողներն իրավունք ունեն և պետք է պաշտպանեն իրենց իրավունքները». Անի Սամսոնյան

«Բոլոր ոլորտի աշխատողներն իրավունք ունեն և պետք է պաշտպանեն իրենց իրավունքները». Անի Սամսոնյան
121
Երեկ, 16:06

ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բոլոր ոլորտի աշխատողներն իրավունք ունեն և պետք է պաշտպանեն իրենց իրավունքները, այդ թվում՝ գործադուլի միջոցով:
Այսօր գործադուլ են անում հասարակական տրանսպորտի վարորդները:
Որպեսզի իրենց գործադուլը չտապալվի կամ քաղաքապետարանը որպես գործատու չօգտվի իրենց սխալներից, ապա պետք է պահպանեն աշխատանքային օրենսգրքի պահանջները: Իսկ օրենսգիրքը պահանջում է, որ երկաթուղային և քաղաքային հասարակական տրանսպորտի, քաղաքացիական ավիացիայի և այնպիսի կազմակերպություններում, որտեղ աշխատանքի դադարեցումը կարող է հասարակության կամ առանձին անձանց կյանքի և առողջության համար ծանր կամ վտանգավոր հետևանքներ ունենալ, գործադուլ անելու որոշում ընդունելու դեպքում գործատուն պետք է գրավոր ձևով նախազգուշացվի գործադուլն սկսելուց առնվազն 14 օր առաջ:
Ոնց հասկանում եմ՝ չեն զգուշացրել:
Այսպիսի խնդիրներից կարելի էր խուսափել, եթե մեզ մոտ նորմալ գործող արհմիություններ լինեին, որպեսզի ճիշտ ուղղորդեին այդ մարդկանց, բայց ցավոք այդ դաշտը բաց է մինչև օրս»:

Աղբյուրը`   Անի Սամսոնյան