Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Ավտոբուսի վարորդների գործադուլը կշարունակվի նաև վաղը

Ավտոբուսի վարորդների գործադուլը կշարունակվի նաև վաղը
217
Երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2024 թ., 21:00

Երևանում ավտոբուսների վարորդների գործադուլը կշարունակվի նաև վաղը: Այս մասին «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է գործադուլավորներից մեկը։

«Կշարունակենք գործադուլն այնքան ժամանակ, մինչև լուծվի աշխատանքից ազատված վարորդների հարցը, վերանայվեն աշխատանքային պայմաններն ու աշխատավարձերը բարձրացվեն։ Ղեկավարությունը խոստացել է քննարկել ազատված վարորդների խնդիրը, եթե մնացածները վաղը աշխատեն»,- ասել է նա։