«Ձեր ցիտատները փոթորկեցին իմ հոգին և ինձ որոշակի գործողությունների մղեցին»․ Նիկոլ Փաշինյանը՝ Գեղամ Մանուկյանին

ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գիրք նվիրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հարց ուղղեց․ «Մի օր, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատասենյակում չլինի, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ իր թևավոր խոսքերից ո՞ր մեկը ժողովուրդը կհիշի»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքն առանձնապես չի ակնկալում, որ իր մտքերը կմնան հիշողության մեջ, բայց Մանուկյանի ջանքերի շնորհիվ դրանք մոռացության չեն մատնվի։
«Ես այդքան անհամեստ չեմ գտնվի, որպեսզի մտածեմ, թե իմ մտքերն այդքան շատ հիշելու են, բայց ես համոզված եմ, որ ձեր մտքերն են շատ երկար հիշվելու։ Այն մտքերը, որտեղ դուք ցիտում եք իմ մտքերը։ Իմ մտքերը հաստատ կմոռանան, բայց ձեզ և ձեր ցիտատները հաստատ չեն մոռանա։ Ես ևս մեկ անգամ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել՝ առանց որևէ հումորի և հեգնանքի, որովհետև այդ թվում մեր վերջին՝ բյուջեի քննարկման ընթացքում ձեր ցիտատները փոթորկեցին իմ հոգին, որը նաև ինձ որոշակի գործողությունների մղեց։ Ես դրա մասին արտահայտվել եմ և դրանք կոնկրետ գործողություններ են դարձել»,- ընդգծեց Փաշինյանը։
Նշենք, որ պատգամավոր Գեղամ Մանուկյանը, հիշեցնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խոսքերը «պադավատապետության» մասին, պետբյուջեի քննարկումների ժամանակ անդրադարձել էր կառավարության ծախսերին։

«Հոսանքի գինը՝ 120 դրա՞մ». Հրայր Կամենդատյան
8101:06
«1918-ին Պոլսում ՀՀ արտգործնախարարը քննարկում էր Զորավար Անդրանիկին զինաթափելու պահանջը». Թաթուլ Հակոբյան
8200:42
«Ապրելու երկիր»-ը Մարտունիում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
97Երեկ, 21:42
«Այս պահին ունենք «խաղաղության փակուղի»․ Շիրազ Խաչատրյան
120Երեկ, 18:06
«Հաշմանդամություն ունեցող անձանց թոշակը 10 հազարով բարձրացրել էին, ընտրություններից հետո նրանց ընտանեկան նպաստը կտրել են»․ Ոսկան Սարգսյան
104Երեկ, 17:48
Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել
291Երեկ, 17:36
«Հանրության մի ստվար մաս սկսել է աշխարհն ու սեփական պետությունը չափել բլոգների «պատուհաններից»․ Հակոբ Բադալյան
95Երեկ, 17:30
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
179Երեկ, 17:24