«Կոնֆիդենցիալ ինֆորմացիայի արտահոսք նոմինացիայում Աղազարյան Հովի՞կն է մեղավոր, թե՞ քննիչը»․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հովիկ Աղազարյանի այս էպոպեայի մեջ կարևորագույն մի կետ կա՝ վերջինիս հեռացնում են կուսակցության շարքերից «Պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի» պատճառով։
Պետական նշանակության գաղտնի տեղեկատվության արտահոսքը սանկցիավորում ունի քրեական օրենսգրքում, դրա համար դատարաններ կան, օրենքով սահմանված կարգով քննություններ կան։
Բայց պարզվում է՝ ՀՀ-ում վերին դատական ատյան կա, միանգամից քննում է, դատն անում է, որոշումը կայացնում է, իսկ իրավական համակարգին մնում է այդ որոշումները տեղայնացնել ու հիմնավորումներ տալ։
Պարզվում է, որ այդ վերին ատյանը ՔՊ վարչության նիստն է, որի ժամանակ արագի մեջ քննել են, դատ են արել և որոշել են, որ Հովիկ Աղազարյանը պետք է լքի իրենց շարքերը։
Իսկ թե այդ ինչ կոնֆիդենցիալ ինֆորմացիա է, որը չպետք է արտահոսեր, դրա մասին տեղեկությունները քննիչն է փոխանցում ՔՊ ղեկավարին։
Հիմա շատ արդարացի հարց՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիայի արտահոսք նոմինացիայում ավելի շատ Աղազարյան Հովի՞կն է մեղավոր, թե՞ քննիչը։
Այսինքն, պետական համակարգը ծառայեցվում է անձնական կապրիզների ու հատվածական շահերի համար։
Մի արդարացի հարց էլ՝ քննիչի կողմից գործի նյութերի արտահոսքի մասով ծառայողական քննություն չի՞ անցկացվելու։
Եկեք մի պահ պատկերացնենք, որ Հովիկ Աղազարյանը վոթսափային առաջարկն ընդունում էր, ու մանդատը վայր էր դնում, էս դետեկտիվ ժանրի ֆիլմը կլինե՞ր, թե՞ իրենց կեղտոտ սպիտակեղենը իրենց մեջ կպարտակեին»։

«Դուք իրականացնում եք Հայաստանի ապահայկականացման քաղաքականություն». Արթուր Խաչատրյան
1013:36
Նարեկ Կարապետյանը՝ ԱԺ բանավեճի մասին (տեսանյութ)
2413:24
«Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը ՀՀ տարա՞ծք է, թե՞ ոչ». Քրիստինե Վարդանյանը՝ փոխնախարարին (տեսանյութ)
3413:18
«Արդյո՞ք դուք էլ Գանձասարը հայկական չեք համարում»․ լրագրողը՝ Սոնա Ղազարյանին (տեսանյութ)
3613:12
Իրանում Ավստրիայի դիվանագիտական առաքելության ղեկավարին կանչել են ԱԳՆ
7913:06
«Կա՞ այլ հայրենիք ձեզ համար, քան Հայաստանի Հանրապետությունը». Սրբուհի Գալյան
3613:00
«30 տարվա հակամարտությունից հետո շատ ու շատ բաներ սպասելի են»․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
5212:42
«Երբ ասում ենք՝ հայրենիք, հասկանում ենք՝ Հայաստանի Հանրապետություն». Մարիա Կարապետյան (տեսանյութ)
5412:36