«Այս հայտարարությունն ունի մեկ նպատակ՝ Սյունիքի և Վայոց ձորի հանձնում Ադրբեջանին»․ Էդգար Ղազարյան

Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՊԱՏԵՐԱԶՄ Է ՍՊԱՍՎՈՒՄ․ Այս հայտարարությունն ունի միայն մեկ նպատակ՝ Սյունիքի և Վայոց ձորի հանձնում Ադրբեջանին։ Այսինքն՝ սրանով նա Ադրբեջանին տեղեկացնում է, որ Հայաստանի վրա ռազմական հարձակման դեպքում Հայաստանը չի դիմի ՀԱՊԿ-ին, իսկ ՀԱՊԿ-ն որևէ խոչընդոտ չի հանդիսանա, քանի որ Հայաստանն այլևս այդ կազմակերպության անդամ չէ։ Մինչ այդ, 2024 թվականի ընթացքում Արցախից դուրս են բերվել Ռուսաստանի խաղաղապահ ուժերը, Սյունիքից՝ 2020 թվականից հետո Հայաստանի խնդրանքով հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) սահմանապահ զորքերի բոլոր 17 հենատկետերը (այդ թվում ՀՀ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի մոտակայքից), ինչպես նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան քաղաքների մոտակայքում տեղակայված ՌԴ ԶՈՒ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները։ Հայաստանը թույլ չի տալիս նաև, որպեսզի Կապանում բացվի Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, որպեսզի Կապանի գրավումը չդիտարկվի հարձակում Ռուսաստանի (դիվանագիտական ներկայացուցչության) վրա և իրավունք չտա Ռուսաստանին իրականացնելու դրանից բխող գործողություններ։
Հ․Գ․ Դեկտեմբերի 24-ը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ծննդյան օրն է»։

«Դուք իրականացնում եք Հայաստանի ապահայկականացման քաղաքականություն». Արթուր Խաչատրյան
1013:36
Նարեկ Կարապետյանը՝ ԱԺ բանավեճի մասին (տեսանյութ)
2413:24
«Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը ՀՀ տարա՞ծք է, թե՞ ոչ». Քրիստինե Վարդանյանը՝ փոխնախարարին (տեսանյութ)
3413:18
«Արդյո՞ք դուք էլ Գանձասարը հայկական չեք համարում»․ լրագրողը՝ Սոնա Ղազարյանին (տեսանյութ)
3613:12
Իրանում Ավստրիայի դիվանագիտական առաքելության ղեկավարին կանչել են ԱԳՆ
7913:06
«Կա՞ այլ հայրենիք ձեզ համար, քան Հայաստանի Հանրապետությունը». Սրբուհի Գալյան
3613:00
«30 տարվա հակամարտությունից հետո շատ ու շատ բաներ սպասելի են»․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
5212:42
«Երբ ասում ենք՝ հայրենիք, հասկանում ենք՝ Հայաստանի Հանրապետություն». Մարիա Կարապետյան (տեսանյութ)
5412:36