Վիճաբանությունը վերածվել է դանակահարության․ վիրավորը անչափահաս է
![]() 424 Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2024 թ., 10:30 Նոյեմբերի 25-ին ժամը 02։35-ի սահմաններում Ոստիկանությունը օպերատիվ տեղեկություն է ստացել, որ «որովայնի առաջնային պատի կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ով հայտնել է, որ նշված վնասվածքը ստացել է շամփուրի վրա ընկնելու հետևանքով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխվածը Երևանի բնակիչ 14-ամյա Արսեն․ Մ․-ն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ ոմն Վարդանը և քրոջ ամուսին՝ ոմն Հայկը նույն օրը ժամը 01։30-ի սահմաններում Նոր-Նորքի Շոպրոնի փողոցում վիճաբանել են ոմն Դաթոի և Արսեն Մ․-ի հետ և հարվածներ հասցրել միմյանց, ինչի ժամանակ Հայկը իր մոտ առկա դանակով հարվածել է Արսեն Մ․-ին: Ոստիկանները պարզել են նաև, որ ոմն Վարդանը հանդիսանում է Երևանի բնակիչ 16-ամյա Վարդան Ս․-ն, ոմն Հայկը՝ Երևանի բնակիչ 22-ամյա Հայկ Մ․-ն, իսկ ոմն Դաթոն Երևանի բնակիչ 16-ամյա Դաթո Դ․-ն: Ոստիկանության Նոր Նորք բաժնի ծառայողները Հայկ Մ․-ին նոյեմբերի 25-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, հայտնաբերել և անձին ծանր մարմնական վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են, նա խոստովանել է իր կողմից կատարած հանցագործությունը: Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք Հայկ Մ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժին։ |
ՀՀ ՊՆ «Ուրալ»-ը կողաշրջվել է․ կա վիրավոր
20116:54Գայի պողոտայի այգուն կից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմին
20315:12Իրանում Իսրայելի հարվածից հիվանդանոց է վնասվել, կան զոհեր (տեսանյութ)
35613:10Իրանը հաստատում է ԻՀՊԿ հետախուզության ղեկավարի սպանությունը
259Երեկ, 23:56Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրության շենքը
218Երեկ, 22:00«Ավերածություններն ահռելի են». Ապարանի համայնքապետարան
225Երեկ, 21:54Ապարանում պտտահողմի հետևանքով տուժածների թվում կա երեխա
283Երեկ, 20:30«Թիրախավորվել է Արդարադատության նախարարության շենքը». Փույա Հոսսեինի (տեսանյութ)
210Երեկ, 18:36