«Ոնց որ մրցույթ լինի՝ հրթիռներից ինչքանը տեղ հասան ու ինչքան մարդու կյանք խորտակեցին». Սուրեն Սահակյան
![]() 243 Երկուշաբթի, 16 հունիսի, 2025 թ., 18:48 Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը. «Աշխարհի կարևոր հարցերը լուծողները, կարծես ինքնագնահատականի հետ լրջագույն խնդիրներ ունեցող քյոփակ բիձեք են՝ Թրամփը, Պուտինը, Նեթանյահուն, Էրդողանը, Խոմենեին, Սին և այլն։ Կպել են ու չեն ուզում իրենցից հետո մի կանգուն մնա։ Բայց նաև մի մեծ հանցանք են գործում՝ մեդիայի միջոցով նորմալիզացնում են պատերազմը բոլորի համար։ Անբարոյականության ու ցինիզմի սահմանով ա անցնում, երբ պատերազմը օնլայն նայելու զբաղմունք ա դիտվում ու ոչ բողոք կա, ոչ դադարեցնելու պահանջ։ Ոնց որ մրցույթ լինի՝ ում հրթիռները ինչքան որսացին, ինչքանը տեղ հասան ու ինչքան մարդու կյանք խորտակեցին։ Ենթադրում եմ՝ ոչ մեկս չէինք ուզենա էդ վիճակագրության մաս դառնալ, բայց շատերը լավ էլ հրճվում են մյուսների դժբախտության վրա։ Հիվանդ, էմպատիայի, ապրումակցման անկարող արարածների բազմություն են սարքել մարդկությունը»: Աղբյուրը` Սուրեն Սահակյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
