«Ստեղծվել է ադրբեջանական ագրեսիվ գործողությունների հավելյալ սպառնալիք». Հայ Դատի կենտրոնական խորհուրդ
![]() 310 Երկուշաբթի, 16 հունիսի, 2025 թ., 21:36 Հայ Դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունը. «Հայ Դատի կենտրոնական խորհուրդն իր խոր մտահոգությունն է հայտնում, տարածաշրջանային էսկալացիայի պայմաններում Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի նկատմամբ ահագնացող սպառնալիքների առնչությամբ։ Իրանաիսրայելական հակամարտության համատեքստում աշխարհաքաղաքական անկայունությունը խորացել է՝ ստեղծելով ադրբեջանական ագրեսիվ գործողությունների հավելյալ սպառնալիք, որոնք վտանգում են Հայաստանի ինքնիշխանությունը։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի կանխվի Հայաստանի դեմ հերթական ագրեսիան։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքն» իրականացվելու է «անկախ Հայաստանի կամքից»։ Նա պարբերաբար սպառնում է ուժ կիրառել այդ նպատակին հասնելու համար, իսկ 2022թ․ սեպտեմբերից Ադրբեջանի զինված ուժերն արդեն օկուպացրել են Հայաստանի Հանրապետության ավելի քան երկու հարյուր քառակուսի կիլոմետր տարածք: Այս հայտարարությունները, Հայաստանի սահմաններին անցկացվող զորավարժությունների ավելացման ու Միջին Արևելքում վերջին զարգացումներից առաջացած ուշադրության շեղման համակցությունը ակնհայտ սպառնալիք են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականության համար: Ստեղծված իրավիճակի համար կարևոր են հետևյալ բնութագրիչներն և անհրաժեշտ գործողությունները․ 1. Ադրբեջանի կողմից թշնամանքի աճը. Ադրբեջանի շարունակական ծավալապաշտական քաղաքականության պայմաններում՝ Հայաստանը կանգնած է անմիջական սպառնալիքի առաջ։ Իր այդ քաղաքականության համաձայն՝ Ադրբեջանը նպատակ ունի վերահսկողություն սահմանել ռազմավարական տարածքների նկատմամբ՝ «տարածաշրջանային հաղորդակցություն» անվան տակ։ Այս առումով, «Զանգեզուրի միջանցքի» շինծու հիմնավորմամբ Հայաստանի որևէ տարածքի գրավման ցանկացած փորձ հանդիսանալու է միջազգային իրավունքի խախտում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
