Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Մեր Եսային աղջիկ է ունեցել, անունը Շուշան են դրել»․ Բագրատ Սրբազան

«Մեր Եսային աղջիկ է ունեցել, անունը Շուշան են դրել»․ Բագրատ Սրբազան
226
Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2024 թ., 16:18

Այսօր «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը այցելել էր «Կամք» նախաձեռնության անդամներին և քաղաքացիներին, ովքեր օրեր շարունակ Կառավարության շենքի դիմաց գերիների վերադարձի պահանջով նստացույց են անում։
Բագրատ Սրբազանը հավաքվածներին լավ լուր հայտնեց․

«Մեր Եսային, ում անդամահատել էին, աղջիկ է ունեցել, անունը Շուշան են դրել»,- ասաց Սրբազանը։

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակներ կիրառելու հետևանքով Եսայի Քարամյանը վնասել է ձեռքի դաստակը՝ կորցնելով մատները։