«Իշխանությունները հանրային բարոյականության ցածր սանդղակ են թելադրում». Ռուբեն Մելիքյան
![]() 177 Ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2024 թ., 16:18 «Սա ստրատեգիական դատավարություն է: Այսինքն՝ ո՞րն է կարմիր գիծը, մենք բարոյականութա՞ն, թե՞ իրավաբանության մասին ենք խոսում»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով «Իմնեմնիմի»-ի գործով դատական նիստին: «Այստեղ մենք գտնվում ենք բարոյականությա՞ն, թե՞ իրավաբանության դատարանում: Իրականում բարոյական հարցերը բարոյական տիրույթում են լուծվում՝ միասնական մոտեցում ցուցաբերելով, հանրային բարոյականության բարձր սանդղակ ապահովելով»,- նշեց փաստաբանը և ընդգծեց, որ բարոյական համակարգը առաջին հերթին թելադրվում է իշխանությունների կողմից. «Եթե իշխանությունները հանրային բարոյականության ցածր սանդղակ են թելադրում, օրինակ, երբ որ երկրի ղեկավարը կարող է ասել «Արցախը Հյաաստան է և վերջ», հետո ասի՝ «չէ, Ադրբեջան է և վերջ», դա հանրային բարոյականության շատ ավելի մեծ խնդիր է»: Փաստաբանը որպես օրինակ նշեց նաև այն հանգամանքը, որ «կուսակցական ժողովին քննարկում են իրավական ճանապարհով քննիչի մոտ հայտնված Հովիկ Աղազարյանի հեռախոսի հարցը: Այդ քննիչը հիմա ՀՀ քննի՞չ է, թե՞ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քննիչ է: Եթե մարդիկ ունակ են այդպիսի բան անելու, իսկ ի՞նչն է խանգարում իրենց, որ սա որպես քաղաքական հետապնդում ձևակերպեն»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
