Վրաստանի ընդդիմության առաջնորդն ազատազրկվել է
![]() 182 Ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2024 թ., 18:00 Թբիլիսիի քաղաքային դատարանը վրացական ընդդիմադիր «Կոալիցիա հանուն փոփոխությունների» շարժման առաջնորդ Նիկա Գվարամիային, որը մասնակցել է խորհրդարանական ընտրություններին, դատապարտել է 12-օրյա վարչական ազատազրկման համաձայն Վրաստանի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածների՝ խուլիգանության և ոստիկանության աշխատակիցներին չհնազանդվելու համար: Այս մասին հայտնում է 1TV-ն։ Գվարամիան ձերբակալվել էր «Դրոա» կուսակցության գրասենյակից դեկտեմբերի 4-ին ընդդիմադիր շարժումների շենքում ոստիկանական խուզարկության ժամանակ։ Ապա ուժայինները գնացել են «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» մաս կազմող մեկ այլ կուսակցության՝ «Ախալի», ինչպես նաև «Միասնություն-Ազգային շարժում» դաշինքի գրասենյակ։ Բերման է ենթարկվել կոալիցիայի մեկ այլ ներկայացուցիչ Գելա Խասայան։ Խասայան բռնի ուժով ձերբակալվել է, երբ նա սկսել է բողոքել Գվարամիայի կալանավորման դեմ։ Վրաստանում բողոքի ցույցերը սկսվել են հոկտեմբերի վերջին՝ խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակից հետո։ Նոյեմբերի 28-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ հետաձգում է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները մինչև 2028 թվականը, իսկ երկիրը հրաժարվում է ԵՄ-ից բյուջետային դրամաշնորհներ ստանալուց։ Դա արվել է՝ ի պատասխան Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները ճանաչելուց Եվրոխորհրդարանի մերժմանը։ Սրանից հետո բողոքի ակցիաները սաստկացել են, ոստիկանները խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքի ժամանակ բերման են ենթարկել մի քանի տասնյակ մարդկանց, կիրառել արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
