«Այս լույսերն աշխատում են 220 վոլտ լարմամբ. երեխաներին նրանց մեջ մի՛ նստեցրեք»․ Լևոն Սարդարյան
![]() 256 Երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2024 թ., 00:36 Լրագրողների անկախ արհեստակցական միության նախագահ Լևոն Սարդարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուրեմն, երեկ վառվեցին մայրաքաղաքի Գլխավոր տոնածառի լույսերը։ Բայց խոսքս դրա մասին չի։ Զուգահեռաբար ընթանում են նաև մայրաքաղաքի տոնական լուսավորության գործարկման աշխատանքները ու էս տարի ևս ունենք էն նույն խնդիրն, ինչ նաև անցած տարիներին կար։ Կոնկրետ օրինակով ասեմ, որ հասկանալի լինի։ Մի քանի օր առաջ փորձնական միացվել են Սարյան արձանին հարակից պուրակի լույսերը։ Էնտեղ գեղեցիկ լուսային փնջեր կան, որոնք շատ գեղեցիկ են և, ըստ այդմ, մի տիկին որոշում ա էդ ֆոնին լուսանկարել իր մոտ մեկ տարեկան երեխային։ Ու ի՞նչ ա անում։ Երեխային նստեցնում ա լույսերի մեջ (դրանք աշխատում ենք 220 վոլտ լարման պայմաններում), որ սիրուն ֆոտո ստանա։ Ի՞նչ ա անում երեխան։ Ճիշտ ա, ձեռքը գցում ա ամենամոտ լամպին ու տանում բերանը։ Բարեբախտաբար, տեղում աշխատող մեր վրացի գործընկերները ժամանակին սա նկատում են ու հասցնում են հոսանքազրկել համակարգը։ Ճիշտ ա՝ դա ուղեկցվում ա մեսրոպատառ վրացերեն ընտրագույն հայհոյանքներով (էն, որ վախից քրֆում են), բայց կարևորն էն ա, որ այս անգամ երեխան անվնաս հեռանում ա տարածքից։ Հատուկ ընդգծում եմ՝ ԱՅՍ ԱՆԳԱՄ։ Հաջորդ անգամ մոտակայքում կարող ա և ոչ ոք չլինել ու ամեն ինչ շատ տխուր ավարտ կունենա։ Աղբյուրը` Լևոն Սարդարյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
