Առանց նախնական գրավոր ծանուցման` ուժայինները գործողություններ են իրականացրել «Հայ ազգային ճակատ»-ի գրասենյակում

Պետական գույքի կառավարման կոմիտեն ու ոստիկանությունը գործողություն են իրականացրել Մոսկովյան 5 հասցեում, որտեղ տեղակայված է ռազմական-քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանի կազմակերպության գրասենյակը և երիտասարդական կենտրոնը:
«Պետգույքի կառավարման կոմիտեի և ոստիկանության տասնյակից ավելի աշխատակիցներ, այցելելով ռազմական և հասարակական գործիչ, արցախյան պատերազմների մասնակից, իր ընդդիմադիր հայացքներով, հրապարակումներով, ելույթներով հայտնի Գևորգ Գևորգյանի հիմնադրած, Երևանի Մոսկովյան 5 հասցեում գտնվող «Հայ ազգային ճակատ» ՀԿ-ի գրասենյակ, սկսել են կազմակերպությանը պատկանող գույքը տեղահանել և գրասենյակի աշխատակիցներին դուրս հանել իրենց զբաղեցրած տարածքից, որը Գևորգյանի կազմակերպությունը զբաղեցնում է 2011 թվականից:
Ընդ որում, այս ամենը կատարվում է առանց նախնական գրավոր ծանուցման: Սա արդեն իսկ ստվեր է գցում գործընթացի օրինականության վրա՝ առավել ևս, որ բռնի տեղահանումը կատարվում է՝ չփոխհատուցելով ժամանակին գրասենյակի հիմնանորոգման համար Գևորգ Գևորգյանի կատարած հսկայական ծախսերը:
Հայաստանում ընդդիմադիր գործիչների քաղաքական հալածանքները շարունակվում են ու շարունակվելու են, քանի դեռ Նիկոլ հայադավը և իր ոհմակը չեն պատժվել»,- տեղեկությունը տարածել է իր էջում Արթուր Հովհաննիսյանը:

«Դե ինձ համոզեք, որ սա հայ է, որ հային թշնամի չէ». Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
1411:06
«Արդեն հասել են մեռելների դասակարգելուն». Ոսկան Սարգսյան
3910:42
«Հայաստանը սահմանադրորեն է դարձվել կուսակցապետերի քաղաքական բացառիկ գերակայության զոհը». Արման Մելիքյան
4510:24
«Պահպանել կառույցը, բայց ջնջել նրա հայկական ինքնությունը՝ նույնպես միջազգային իրավունքի խախտում է». Արա Պապյան
5010:12
«Ով է իրավունք տվել քաղաքական պաշտոն զբաղեցնող քաղաքացիական անձանց կրել ՀՀ ԶՈւ-ի սպայական զինվորական համազգեստ». Էդգար Ղազարյան
7310:00
ՀՀ-ում ՌԴ-ի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը սկսվել է Երևանի և Գյումրու ընտրատեղամասերում
9309:48
ԱՄՆ-ում ձերբկալել են մի տղամարդու, որը պահանջել է խոսել Թրամփի հետ
9409:37
Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև կարկուտ (լուսանկար)
6508:18