ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնը կռվախնձոր է դարձել ՔՊ-ում. «Ժողովուրդ»
![]() 134 Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ում պաշտոնակռիվ է սկսվել, իսկ կռվախնձորն էլ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի, ապա նաև տեղակալի պաշտոններն են: ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Էմմա Պալյանը խմբակցությունում ասել է, որ մտադիր է ինքնաառաջադրվել՝ որպես հանձնաժողովի փոխնախագահ. ու հենց այդ հաշվարկով էլ նա Արսեն Թորոսյանին առաջադրել է նախագահ, որպեսզի Թորոսյանն էլ իրեն պաշտպանի՝ փոխնախագահ դառնալու: Մինչդեռ, խմբակցության մեծ մասը այդ պաշտոնում ցանկանում է առաջադրել Հռիփսիմե Հունանյանին, որը գոնե բուժքույր է եղել, և քիչ թե շատ փորձ ունի բժշկական ոլորտում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջինս համաձայնել է առաջադրվել Արսեն Թորոսյանի հնարավոր տեղակալի պաշտոնում՝ մեկ պայմանով, եթե Էմմա Պալյանը չառաջադրվի, քանի որ ինքը, ինչպես հայտարարել է, չի պատրաստվում մրցել Պալյանի հետ, որը Ալեն Սիմոնյանի «մարդն» է այդ հանձնաժողովում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Էմմա Պալյանը հաստատեց, որ Արսեն Թորոսյանի թեկնածությունն ինքն է առաջադրել, ինչ վերաբերում է հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրվելուն՝ Էմմա Պալյանն ասաց. «Խմբակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Արսեն Թորոսյանի թեկնածությունը, իսկ փոխնախագահի մասով որեւէ տեղեկություն չկա, ես այս պահին մտադրություն չունեմ առաջադրվելու»: Նկատենք, որ այս պահի դրությամբ ԱԺ այդ կարեւորագույն հանձնաժողովը փաստացի չի ղեկավարվում: Իսկ Արսեն Թորոսյանը մտերիմ շրջապատում անկեղծացել է, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կյանքը դժոխքի է վերածելու»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
