«Իրական կյանքում «բնության խզբզանքներ» պիտակավորված մարդիկ փոխվելու ներուժ, սովորաբար, չեն ունենում»․ Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օրվա անիմաստ իրադարձությունների համատեքստում...
Շատ մշակույթներում «բնության խզբզանք» արտահայտությունը այլաբանորեն է կիրառվում՝ նկարագրելու մարդկանց, ովքեր չունեն կամքի ուժ, բարոյական սկզբունքներ կամ էական ներդրում չունեն հասարակության մեջ:
Եթե պատկերացնենք մարդկությունը որպես Աստծո կամ բնության կողմից ստեղծված մի հոյակերտ նկար, ապա այս կտավում յուրաքանչյուր մարդ առանձին ֆրագմենտ է, որը խորություն և բազմազանություն է հաղորդում նկարին: Այնուամենայնիվ, ինչպես ցանկացած արվեստի կոթողում, այնպես էլ Աստծո ու բնության կողմից ստեղծված համայնապատկերում, հաճախ վրձնահարվածները կարող են թվալ (իսկ որոշ դեպքերում՝ իրապես) մշուշոտ են կամ անտեղի. դրանք «խզբզոցներ» են:
Այլաբանական իմաստով «բնության խզբզանք» բնորոշված մարդիկ նման են անորոշ կամ պատահական վրձնահարվածների, որոնք առաջին հայացքից չեն տեղավորվում ընդհանուր պատկերի մեջ, չեն կրում հստակ իմաստ կամ նպատակ և երբեմն նույնիսկ կարող են թվալ որպես նկարչի սխալ:
Այդպիսի «բնության խզբզանքները», ըստ էության, այն անհատներն են, որոնց վարքն ու գործողությունները խոչընդոտում են սոցիալական փոխազդեցությանը, նվազեցնում ընդհանուր ներդաշնակությունը կամ նույնիսկ հակադրվում են առաջընթացին, առողջ էթիկային և բարոյականությանը: Նրանք չեն գտնում մարտահրավերներին դիմակայելու կամ նույնիսկ զարգացման ընդհանուր հոսքով առաջ շարժվելու դիմացկունություն՝ դեպի լավը փոխվելու կարողություն:
Ընդհանուր կտավի վրա վառ և ոգեշնչող գույներ լինելու փոխարեն՝ դրանք մնում են անտեսանելի, և, եթե արվեստի աշխարհում յուրաքանչյուր խզբզոց կարելի է վերածել գեղեցկության տարրի, եթե դրան մոտենաս ստեղծագործական համբերատարությամբ և մակերեսային տպավորության խորությունը տեսնելու ցանկությամբ, ապա իրական կյանքում «բնության խզբզանքներ» պիտակավորված մարդիկ իրենց ներսում փոխվելու, աճելու և հասարակության մեջ իմաստալից ներդրում ունենալու ներուժ, սովորաբար, չեն ունենում»:

«Կայուն են մնալու մեր անկախական գաղափարախոսությունը և ձեր լակեյությունը»․ Լևոն Զուրաբյան
7301:06
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
7500:48
«Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել նոյեմբերյան ընտրություններից հետո». Թրամփ
12800:36
«Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7400:18
Թրամփը չի բացառել Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ հանդիպման հնարավորությունը
12700:12
«ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը Իրանի կարմիր գիծն են և այդպես էլ կմնան»․ Փույա Հոսսեինի
6500:06
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր
62Երեկ, 23:54
«ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց հնարավոր կլինի այն վերականգնել»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
71Երեկ, 23:48