«Նմանը ձգում է նմանին». Վազգեն Սաղաթելյան
![]() 194 Երեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2024 թ., 11:24 «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Աննա Հակոբյանի վերջին հանդիպման ֆոտոշարքն էի նայում, մեկ էլ տեսնեմ էս պերսոնաժն ա նստած։ Մի անգամ մի 5 տարի առաջ պատմել եմ սրա մասին: Անունն Արսեն ա (ազգանունը չեմ հիշի արդեն): Ուրեմն սա Սյունիքի մարզպետարանում էր աշխատում իբրև զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ (հավանաբար մինչ այժմ էլ այդ գործին է): Երբ նոր էինք գնացել Սյունիք աշխատելու, մարզպետարանի աշխատակիցներից շատերը ամեն հնարավոր կերպ փորձում էին օճառի ոչ ամենաուղիղ կիրառմամբ խծկվել նոր պաշտոնյաների համապատասխան տեղում, բայց Արսենն այդ գործում անգերազանցելի էր: Ուրեմն առաջին իսկ օրը գալիս է մոտս ու բերում հետը սեփական մտքի թռիչքը հանդիսացող մի ստեղծագորոծություն՝ աքրոստիկոս, Վահե Հակոբյանի պատվին: Կարդում եմ ու ծիծաղս մի կերպ զսպում, նույնիսկ չեմ փոխանցում մարզպետին, քանի որ լրիվ ֆեյսփալմ էր: Որոշ ժամանակ հետո սա որոշում ա մեկ այլ աքրոստիկոս ձոնել խորհրդականներից մեկին, նույն ճոռո, պաթոսային բառակազմով: Զգացի, որ կամաց-կամաց իմ կողմերն ա գալիս, կանչեցի, ասեցի՝ ախպերական թարգի, հավատում եմ, որ պաշտում ես մարզպետին ու իր շուրջը եղած ցանկացած մեկին, բայց պետք չի էլի, թող հանգիստ ապրենք: Աղբյուրը` Վազգեն Սաղաթելյան |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
