Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Չավուշօղլուն մոտեցել է մեզ և խոսել խաղաղության մասին»․ Անդրանիկ Քոչարյան

«Չավուշօղլուն մոտեցել է մեզ և խոսել խաղաղության մասին»․ Անդրանիկ Քոչարյան
210
Երեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2024 թ., 16:18

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի օրը Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Մևլութ Չավուշօղլուն շփվել է ՔՊ-ական պատգամավորերի հետ։ Այս մասին հայտնեց ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը դեկտեմբերրի 17-ի ճեպազրույցում։
«Կոնտակտ ունեցանք չակերտավոր «մեր դարավոր թշնամու» ներկայացուցիչների հետ, Չավուշօղլուն մոտեցել է մեզ՝ ինձ, Արուսյակ Ջուլհակյանին և Վահագն Ալեքսանյանին, և զրույց է ունեցել, մենք չենք նախաձեռնել, ինքը եկավ, խոսում էր պլենար նիստի մասին»,- ասաց Քոչարյանը։
Նա հավելեց, որ Չավուշօղլուն խոսել է խաղաղության մասին։

Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը