«Ահա թե որտեղ է Սեբաստիա փողոցի նախորդ տարվա տոնական զարդարանքը»․ Գևորգ Ստեփանյան
![]() 289 Չորեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2024 թ., 13:12 Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Գևորգ Ստեփանյանը և Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան եթերում ցուցադրել էին, թե ինչպես է քաղաքապետարանը Սեբաստիա փողոցի՝ նախորդ տարվա նորմալ վիճակում գտնվող տոնական զարդարանքները, որպես աղբ թափել Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում գտնվող չգործող «Վերոնիկա» մանկապարտեզի բակում։ Դեկորցիաներ, լույսեր, երկաթյա կոնստրուկցիաներ, որոնք նախորդ տարի զարդարել են վարչական շրջանի փողոցները, այս տարի թափված են լքված մանկապարտեզի բակում, արձանագրում են ավագանու անդամները։ «Մենք ցույց տվեցինք միլիոնավոր դրամների պետական գույք, որը բերել, շպրտել են այստեղ։ Այնքան շատ է, որ մի քանի վարչական շրջան կզարդարեր։ Հունվարի 1-ից թանկացնում են տրանսպորտը՝ հիմնավորելով, թե գումար չկա, չեն կարողանում սուբսիդավորել, որպեսզի մարդիկ շարունակեն 100 դրամով օգտվել։ Կարող էին 550 մլն դրամ այս տարի չմսխել, անցյալ տարվա գեղեցիկ զարդարանքը օգտագործել ու այդ գումարը ուղղել տրանսպորտի չթանկացմանը»,- ասում է Գևորգ Ստեփանյանը՝ հավելելով, որ Երևանի բյուջեն նման կերպ երբեք չի մսխվել։ Աղբյուրը` Գևորգ Ստեփանյան |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
