«Բացի տրանսպորտից, ձեզ նաև այլ տեղից են քերում». Հայկ Մարությանը դիմեց երևանցիներին
![]() 221 Չորեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2024 թ., 21:24 «Հարգելի երևանցիներ, բացի տրանսպորտից, ձեզ նաև այլ տեղից են քերում»,- «Ֆակտոր»-ի եթերում Երևանի գործող քաղաքապետ Հայկ Մարությանի հետ բանավեճի ժամանակ նշեց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը: «Գույքահարկն են բարձրացրել: 2021 թվականին, երբ ես քաղաքապետ էի, գույքահարկի հավաքագրումը եղել է 6 մլրդ 475 մլն դրամի, իսկ շարժական գույքի համար՝ 12,8 մլրդ դրամի: 2024-ին գույքահարկն արդեն 13,44 մլրդ դրամ է, իսկ շարժական գույքի համար՝ 13,2 մլրդ դրամ: 8,1 մլրդ դրամ է տարբերությունը կազմում: Այս տարի 8,1 մլրդ դրամ իրենք ավելի շատ են հավաքել, քանի հավաքվում էր 2021-ին: 2025-ին հավաքվելու է 14,92 մլրդ դրամ ավելի, իսկ 2026-ին՝ 20 մլրդ դրամ ավելի: Այս ամենը ձեզնից են քերելու: Դրա մեջ 4 հատ 5 մլրդ է տեղավորվում (այն 5 միլիարդը, որը տրանսպորտի թանկացումից խոստացավ հետո հավաքագրել Տիգրան Ավինյանը-խմբ.): Դրանով հանգիստ կարող է աշխատել տրանսպորտը 100 դրամով»,- բացատրեց Հայկ Մարությանը: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
