Արագածոտնի մարզի բնակիչը խաբեությամբ ազատվել է ժամկետային զինվորական ծառայությունից
![]() 291 Հինգշաբթի, 19 դեկտեմբերի, 2024 թ., 11:18 ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է. «Արագածոտնի մարզի բնակիչը, ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու օրինական հիմքերի բացակայության պայմաններում, այլ անձի մոտ առկա հիվանդության ախտորոշումն օգտագործելու եղանակով, խուսափել է 2021 թվականի ձմեռային զորակոչից, ճանաչվել է ծառայությանը ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում: Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ 2003 թվականին ծնված Ս.Մ.-ն 2021 թվականի դեկտեմբերին, Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արագածոտնի մարզի տարածքային ստորաբաժանում (այսուհետ՝ ՊՆ տարածքային ստորաբաժանում) է ներկայացրել իբրև իր մոտ ախտորոշված՝ Կառավարության որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդության մասին տեղեկանք (քրեական վարույթով պարզվել է, որ տեղեկանքը վերաբերել է կեղծ անձնագրով բժշկական հաստատություն դիմած այլ անձի): Փաստաթղթում նշված հիվանդության իսկությունը ստուգելու նպատակով՝ ՊՆ տարածքային ստորաբաժանման զորակոչային բժշկական հանձնաժողովի բժիշկ-մասնագետը Ս.Մ.-ին ուղեգրել է նույն բժշկական կենտրոն՝ բժշկական հետազոտության, որտեղ Ս.Մ.-ի փոխարեն կրկին կեղծ անձնագրով նմուշ է հանձնել վերոնշյալ անձը: Ստանալով հիվանդության առկայության մասին հաստատումը՝ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի՝ 2022 թվականի հունվարի 27-ի եզրակացությամբ՝ Ս.Մ.-ն ճանաչվել է ժամկետային զինվորական ծառայությանը ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում: Ս.Մ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելը): Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 18-ին հաստատել է Ս.Մ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան»: Աղբյուրը` ՀՀ գլխավոր դատախազություն |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
