Կիրակի, 22 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Ավստրալացի պատգամավորները դիմել են Ադրբեջանին՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել Բակո Սահակյանին և Դավիթ Իշխանյանին

Ավստրալացի պատգամավորները դիմել են Ադրբեջանին՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել Բակո Սահակյանին և Դավիթ Իշխանյանին
138
Հինգշաբթի, 19 դեկտեմբերի, 2024 թ., 12:18

Ավստրալիայի խորհրդարանի անդամ Մայքլ Սուկկարը դիմել է Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատար Վագիֆ Ջաֆարովին՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել Բակո Սահակյանին: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
«Պարոն Սահակյանին հովանավորելու իմ որոշումը պայմանավորված է հայ քաղբանտարկյալների փաստաբանների, մասնավորապես՝ Ջարեդ Գենսերի զեկույցներով: Վերջինս ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին հայտնել է խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի սարսափելի դեպքերի մասին», - Ջաֆարովին ուղղված նամակում գրել է Սուկկարը:
Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Միքայել Քոլոքոսյանը համայնքի խորին երախտագիտությունն է հայտնել պատգամավոր Մայքլ Սուկկարին Բակո Սահակյանի համար քաղաքական հովանավոր լինելու իր հանձնառության համար՝ ընդգծելով արդարության համար պայքարում նման քարոզչության կարևորությունը:
Խորհրդարանի մեկ այլ պատգամավոր Փոլ Ֆլեթչերը նույն պահանջով հանդես էր եկել օկուպացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի վերաբերյալ:

Նա ևս նամակով դիմել էր Ադրբեջանի դեսպանատանը՝ կոչ անելով անհամապաղ ազատ արձակել Իշխանյանին:
Վագիֆ Ջաֆարովին ուղղված նամակում Ֆլեթչերը կոչ է արել կանոնավոր կերպով տեղեկացնել Իշխանյանի հոգեկան և ֆիզիակական առողջական վիճակի վերաբերյալ: