«Արցախի հետ կապված ֆիլմերը ադրբեջանական միջամտությամբ հանվում են կինոփառատոներից». Մենուա Սողոմոնյան
![]() 212 Հինգշաբթի, 19 դեկտեմբերի, 2024 թ., 15:48 «Հայկական ֆիլմերը, որ տարբեր երկրներում ներկայացվում են կինոփառատոների, մանավանդ այն ֆիլմերը, որոնց մեջ կա ազգային բովանդակություն, հայկական օրակարգ, Արցախի հետ կապված ինչ-որ առնչություն, հետևողական ձևով ադրբեջանական դիվանագիտական միջամտություններով հանվում են կինոփառատոների օրակարգից»,- ի պաշտպանություն հայկական ֆիլմերի՝ «ՀայաՔվե»-ի, Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի, «Ակն ընդ ական» վավերագրողների համայնքի համատեղ կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «ՀայաՔվե»-ի անդամ Մենուա Սողոմոնյանը: Նա նշեց, որ երբ համապատասխան հարցով դիմում են ներկայացնում պատկան մարմիններին՝ ԱԳՆ-ին, ԿԳՄՍ-ին, զանազան պատճառաբանություններ են բերում՝ ասելով, որ իրենք ոչինչ չեն կարող անել: «Սա հանրային կյանքում պետության չգոյության ևս մեկ դրսևորում է, պետության կողմից իր քաղաքացիների, իր իրավաբանական անձանց իրավունքների և շահերի միտումնավոր չպաշտպանություն: Համապատասխան օղակները իրենց տեղում չեն, չեն աշխատում: Դրա համար ստիպված քաղաքացիական հասարակությունն է իր վրա վերցնում հայկական օրակարգ բովանդակող ֆիլմերի ադրբեջանական ոտնձգություններից պաշտպանությունը»,- ընդգծեց Սողոմոնյանը: |
«Mercedes»-ը, բախվելով գազատար խողովակներին, գլխիվայր հայտնվել դաշտում. կա 1 զոհ, 2 վիրավոր
9011:30«Որերորդ անգամ հաջորդ սերնդին կտակում ենք ծանր բեռ». Տարոն Սիմոնյան
20708:36Երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
7407:24«Միշտ շոուի մասնակիցները ստանում են ռեալ օգուտներ, իսկ Հայաստանը՝ ավեր»․ Սուրեն Սահակյան
25804:06«Արսեն Թորոսյանին դաշնակցականների հայրենանվեր գործունեությունը հանգիստ չի տալիս»․ Մհեր Մելքոնյան
16103:06«Պուտինի հետ մոտալուտ հանդիպման վայրը կհայտարարվի ավելի ուշ». Թրամփ
27601:18«Մինսկի գործընթացին վերջ դրեցինք իմ հայ գործընկերոջ հետ». Ալիև
7001:06Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը խոստացան Թրամփին առաջադրել Խաղաղության նոբելյան մրցանակի
11801:00