«Մեզ չպատկանող տարածքները պետք է վերադարձնենք Ադրբեջանին, իրենց չպատկանող տարածքները պետք է վերադարձնեն մեզ»․ Նիկոլ Փաշինյան
![]() 454 Շաբաթ, 09 օգոստոսի, 2025 թ., 10:06 «Խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է, ինչը նշանակում է, որ պաշտոնապես արդեն գրավոր կերպով կողմերը արձանագրել են, որ այդ փաստաթուղթն իրենց համար ընդունելի է և այլևս անփոփոխելի։ Հիմա պետք է աշխատենք հաջորդ փուլի վրա, որպեսզի ստորագրենք»,- Վաշինգթոնից հեռավար ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ սահմանազատման պրոցեսը ևս պետք է շարունակվի․ «Խորհրդային Հայաստանի տարածքը նույնական է անկախ Հայաստանի տարածքի հետ, Խորհրդային Ադրբեջանի տարածքը նույնական է անկախ Ադրբեջանի տարածքի հետ, սա արձանագրված է և նախաստորագրված։ Մենք, այո, ճիշտ ենք ասում, որ կան տարածքներ, որոնք այս տրամաբանությամբ պատկանում են մեզ, բայց գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, բայց նաև պիտի ասենք, որ կան տարածքներ, որոնք պատկանում են Ադրբեջանին, բայց գտնվում են մեր վերահսկողության տակ։ Պետք է սահմանազատման գործընթացը շարունակվի և այնտեղ, որտեղ մենք ունենք մեզ չպատկանող տարածքներ, մենք պետք է վերադարձնենք Ադրբեջանին, որտեղ Արդբեջանն ունի տարածքներ իրենց չպատկանող, իրենք պետք է վերադարձնեն մեզ, կամ էլ համարժեքության սկզբունքի հիման վրա կամ օրինակ հանրաքվեների միջոցով տարածքների փոխանակում պիտի իրականցվի այն տրամաբանությամբ, որ 29, 743 քառ կմ տարածքը անխախտելի մնա»,-ասաց է Փաշինյանը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
