«Ամենը նրա համար էր, որ «Զանգեզուրի միջանցքը» դառնա ոչ այդքան վախենալու տեսքով»․ Վարուժան Գեղամյան
![]() 355 Շաբաթ, 09 օգոստոսի, 2025 թ., 11:06 Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «ԱՄՆ-ում թուրք-ադրբեջանական տանդեմի պարտադրանքով ստորագրված բոլոր թղթերն առանց բացառության ուղղված են Ադրբեջանի և Թուրքիայի շահերի ու պահանջների բավարարմանը: Կարելի է իհարկե լսել նիկոլական քարոզչությունը, որը մեզ բոլորիս 7 տարի է ստում է ու «հաղթումենք» է անում, սակայն եթե դա մի կողմ դնենք, ապա պատկերը շատ հստակ է: Բավական է ասել, որ եթե սա լիներ իրոք փոխշահավետ գործարք, ապա կհայտարարվեր, օրինակ, որ Ադրբեջանն ու Թուրքիան հանում են Հայաստանի վրա դրված բլոկադան, ազատում են ՀՀ գրաված տարածքները, վերադարձնում են գերիներին և էլի բազմաթիվ հարցեր: Սակայն նման բան չկա: Չի էլ լինելու: Այդ դեպքում ինչի համար էր երեկվա մեծ շոուն: Հիմա սկսվելու է Հայաստանը մի քանի երկրների բախման կետի վերածելու ավելի մեծ փուլը: Այսուհետ մենք կորցնում ենք այս հարցում նաև Իրանի անվերապահ աջակցությունը և ուժեղացնում Թուրքիայի դիրքերը: Հայաստանում շուտով շատ տեսանելի կլինի Թուրքիայի ազդեցությունը նաև ամենօրյա կյանքում: Կարծում եմ՝ այն տեսքով, որ ոչ մեկիդ դուր չի գա: Էս ամենից շահում է նաև ևս մեկ կողմ. Հայաստանը ղեկավարող խմբավորումը: Շատ սիրուն փաթեթավորմամբ հերթական զիջումը կապահովի զանգվածային անտարբերության կամ նույնիսկ աջակցության որոշակի տոկոս ու կերաշխավորի հաղթանակ ընտրություններում: Երեք օրից կհրապարակվի նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների նախաստորագրված տեքստը: Կարծում եմ՝ հատուկ չեն միաժամանակ հրապարակում, որ հանրային բողոքը ավելի քիչ լինի: Առանձնապես գաղտնի բան չկա՝ «անկլավներ» և նոր զիջումներ: Այս իրավիճակում միակ հարցը, որ ես ունեմ, ուղղված է Հայաստանի իրական վերնախավերին՝ ազգային դաշտի քաղգործիչներից մինչև բլոգերներ: Աղբյուրը` Վարուժան Գեղամյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
