Նարեկ Կարապետյանը ՀԾԿՀ-ի և Մեսրոպ Մեսրոպյանի դեմ հայց է ներկայացրել
![]() 201 Շաբաթ, 09 օգոստոսի, 2025 թ., 13:18 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժնետեր և «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Նարեկ Կարապետյանը երեկ՝ 2025թ. օգոստոսի 8-ին, հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) և վերջինիս նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի։ Այս մասին հայտնում է «Հետք»-ը։ ՏԿԵՆ-ը հաղորդման մեջ նշել էր, որ ՀԷՑ-ում ավելանում են համակարգային վթարները, օդային բազմաթիվ գծեր ֆիզիկապես մաշված են և ժամանակին չեն վերակառուցվել, չեն ապահովվում էլեկտրաէներգիայի համապատասխան լարման ցուցանիշները և այլն, ինչը բերում է էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների։ Մատուցված ծառայությունների որակը վատ է, իսկ ընկերության կողմից ներկայացված տեղեկատվությունը հավաստի չէ։ Դրանից սպառողների շրաջանում առաջանում էր դժգոհություն, քանի որ խախտվում են նրանց իրավունքները։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը 2025թ. հուլիսի 18-ին Վարչական վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառում կիրառելու մասին որոշում է կայացրել։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, ինչպես «Էներգետիկայի մասին» օրենքի պահանջների, այնպես էլ Հանձնաժողովի՝ էներգետիկայի բնագավառում ընդունված իրավական ակտով սահմանված պահանջների հնարավոր խախտման փաստերի ուսումնասիրության նպատակով։ Նույն որոշմամբ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը Վերահսկողական ծառայության արդեն նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ։ Գործը մակագրվել է դատավոր Ռուզաննա Ազրոյանին և դեռ վարույթ ընդունելու հարցը որոշված չէ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
