«Հայաստանը բավարար պաշտպանություն ցույց չի տալիս իր կինոգործիչներին». Հովհաննես Իշխանյան
![]() 146 Հինգշաբթի, 19 դեկտեմբերի, 2024 թ., 16:06 «Ֆիլմի գրաքննությունը նույնն է, ինչ որ հուշարձանի վերացումը»,- ի պաշտպանություն հայկական ֆիլմերի հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի միջամտությամբ միջազգային կինոփառատոներից դուրս հանվող հայկական ֆիլմերին: «Այս տարի աշնանը 2 հայկական ֆիլմ է գրաքնվել՝ Կատյա Սպիվակովայի «Այն ամենն, ինչ ինձ պետք է» (All I Need) ֆիլմը, որը Մարոկոյի փառատոնից է հանվել՝ Ադրբեջանի սպառնալիքների տակ, մյուսը՝ Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» (My Sweet Land) վավերագրական ֆիլմը, որը հորդանանը ներկայացրել էր օսկարի լավագույն միջազգային ֆիլմ կատեգորիային ու հետո հետ են կանչել»,- նշեց ռեժիսորը և ընդգծեց, որ սա դարձել է անիվ, պտտվում է և, երբ որ չկա հակազդեցություն, ինչքան կուզեն կանեն. «Դիմել ենք ԱԳՆ-ին և ԿԳմՍ-ին, որտեղից պատասխանել են, որ ռեժիսորները մեզ չեն դիմել, դրա համար այդ գործով չենք զբաղվել: Այս պատասխանը բավարար չէ»: Ռեժիսորի խոսքով Ադրբեջանը հաջողությունների է հասնում, քանի որ «Հայաստանը բավարար պաշտպանություն ցույց չի տալիս իր կինոգործիչներին»: |
«Mercedes»-ը, բախվելով գազատար խողովակներին, գլխիվայր հայտնվել դաշտում. կա 1 զոհ, 2 վիրավոր
9011:30«Որերորդ անգամ հաջորդ սերնդին կտակում ենք ծանր բեռ». Տարոն Սիմոնյան
20708:36Երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
7407:24«Միշտ շոուի մասնակիցները ստանում են ռեալ օգուտներ, իսկ Հայաստանը՝ ավեր»․ Սուրեն Սահակյան
25804:06«Արսեն Թորոսյանին դաշնակցականների հայրենանվեր գործունեությունը հանգիստ չի տալիս»․ Մհեր Մելքոնյան
16103:06«Պուտինի հետ մոտալուտ հանդիպման վայրը կհայտարարվի ավելի ուշ». Թրամփ
27601:18«Մինսկի գործընթացին վերջ դրեցինք իմ հայ գործընկերոջ հետ». Ալիև
7001:06Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը խոստացան Թրամփին առաջադրել Խաղաղության նոբելյան մրցանակի
11801:00