«Աղբանոցը ոչ թե լրատվական դաշտն է, այլ քաղաքական միջավայրը»․ Բորիս Նավասարդյան
![]() 198 Հինգշաբթի, 19 դեկտեմբերի, 2024 թ., 21:18 Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աղբանոցը ոչ թե լրատվական դաշտն է, այլ քաղաքական միջավայրն է՝ մեզանում իր բոլոր դրսևորումներով և մակարդակներում։ Երբ քամին ուժեղանում է, ինչպես հաճախակիորեն է լինում մեր հանրային կլիմայում, աղբը տարածվում է նաև լրատվամիջոցների ուղղությամբ՝ որքան մոտ են գտնվում քաղաքական աղբանոցին, այդքան մեծ ինտենսիվությամբ։ Արտացոլվելով լրատվամիջոցների հայելիում՝ քաղաքական միջավայրը չի ցանկանում ճանաչել, կամ ավելի շուտ ձև է անում, որ չի ճանաչում ինքն իրեն, և բողոքում է հայելու մեջ տեսած աղբանոցի դեմ։ Իրականում, բազմաթիվ թերություններով հանդերձ, Հայաստանի մեդիաոլորտը առավել կայացած հանրային ինստիտուտն է, և, ինչպես համոզվեցինք վերջին օրերին, շատ ավելի ադեկվատ է, քան ոչ միայն քաղաքական, այլ նաև քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ իրավապաշտպան սեկտորը»։ Աղբյուրը` Բորիս Նավասարդյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
