«Նիկոլ Փաշինյանը մի քանի ուշագրավ հայտարարություն է արել»․ Վարդան Բալյան
![]() 239 Հինգշաբթի, 19 դեկտեմբերի, 2024 թ., 22:48 Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետ Փաշինյանը մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել, որոնք ուղղակիորեն վերաբերում են հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին: Փաստորեն, պաշտոնական Երևանը բավարարում է Մինսկի խմբի լուծարման մասին Ադրբեջանի պահանջը: Չնայած այդ հանգամանքին՝ այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների Հայաստան վերադարձի մասին Բաքվի պահանջը ոչ միայն չի չեղարկվել, այլ արդեն հրապարակայնացվել է պաշտոնապես: Տևական ժամանակ է, ինչ իմ էջում բազմաթիվ հրապարակումներով անդրադառնում էի ադրբեջանական այդ նախապայմանին, որ շատերին գուցե նյարդայնացնում էր, ոմանց անլուրջ թվում: Հուսով եմ, հիմա գոնե բոլորին տեսանելի ու հասկանալի դարձավ, որ այդ ամենն առավել քան լուրջ էր՝ չնայած մեր իշխանությունների շպիոն Օնիկի կեցվածքին, թե չկա այդպիսի օրակարգ, նման հարց չի քննարկվել ու չի կարող քննարկվել: Բայց նույնիսկ այդ ամենը չէ: Վարչապետ Փաշինյանը հայտարարում է, թե միջազգային նորմերով Հայաստանի Հանրապետությունը իրավունք ունի բանակ ունենալ, ինչը բառացիորեն նշանակում է, որ այդ իրավունքը այս պահին վիճարկվում է կամ մեզ ներկայացված է է դրա սահմանափակ իրականացման պահանջ: Աղբյուրը` Վարդան Բալյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
