«Արդյո՞ք Տերտերյանի պաշտոնանկության «նախաձեռնությունը» գալիս է նոր նախարարից». Հակոբ Բադալյան
![]() 290 Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2024 թ., 03:12 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Հաղորդվում է, որ Նիկոլ Փաշինյանի որոշումով պաշտոնանկ է արվել տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը: Սա ուշադրության արժանի որոշում է, քանի որ Վաչե Տերտերյանին, ըստ էության, հնարավոր է գնահատել՝ որպես «Կամո Արեյան-2»: Այսինքն, Տերտերյանը տարածքային կառավարման նախարարության փոխնախարարի պաշտոնին է արդեն ավելի քան երկու տասնամյակ: Այդ ընթացքում նախարարությունը ենթարկվել է կառուցվածքային ու անվանական փոփոխությունների, փոխվել են շատ նախարարներ, այդ թվում քաղաքական շարժառիթներով, բայց Վաչե Տերտերյանն իր պաշտոնում եղել է «անձեռնմխելի»: Իհարկե, այս պարագայում նրա «անձեռնմխելիության» հիմքը թերևս եղել է ոչ թե ինչ-որ ազդեցիկ հովանի, այլ նրա մասնագիտական, պաշտոնեական պիտանելիության բարձր աստիճանը, տարածքային կառավարման ոլորտում նրա կոմպետենտությունը և իրերի դրությանն ու խնդիրներին տիրապետելու կարողությունը: Ահա այս առումով էլ հատկանշական է, որ պաշտոնանկ է լինում այդ հետագծով փոխնախարարը: Նա ի՞նքն է կամեցել թողնել պաշտոնը, թե՞ դա Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունն է: Ընդ որում, ուշադրության է արժանի, որ Տերտերյանը պաշտոնանկ է լինում փաստորեն այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Գնել Սանոսյանի փոխարեն նշանակեց ՏԿԵՆ նոր նախարար՝ Դավիթ Խուդաթյան: Արդյո՞ք Տերտերյանի պաշտոնանկության «նախաձեռնությունը» գալիս է նոր նախարարից, կամ Փաշինյանը փորձում է նախարարությունից հեռացնելով իրապես իր հետագծով կշիռ ունեցող Տերտերյանին, այսպես ասած, ավելի անկաշկանդ միջավայր է ապահովում նորանշանակ նախարարի համար»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
