«Պարգևավճար չենք ուզում, այլ մեր աշխատածը». պետական ՓԲԸ-ն 1 տարի է՝ աշխատավարձ չի վճարում
![]() 267 Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2024 թ., 15:48 «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակիցներն ահազանգում են, որ իրենց խոստացել էին մինչև տարեվերջ մի քանի ամսվա կուտակված աշխատավարձերը վճարեին, սակայն մինչ օրս չեն վճարվում, գրում է «ՕրագիրՆյուզ»-ը: «Խոսքը միլիոնավոր դրամների մասին է, որ ժամանակին չի վճարվել, կուտակվել է: Մեղավորը հաստատության տնօրեն Գայանե Սարգսյանն է, հենց նրա վատ ղեկավարման հետևանով իրենց գործի նվիրյալ գիտնականները, ինչպես նաև բանվորները աշխատավարձ չեն ստանում, կամ էլ մասնակի են վճարվում: Տիկինը դեռ նախորդ տարեվերջին էր խոստացել հարցը լուծել, երբ մենք աղմուկ բարձրացրեցինք: Հենց այդ ժամանակ պարզվեց, որ ԴԱՀԿ-ն կալանք էր դրել ընկերության բանկային հաշիվների վրա: Հետաքրքիր է, վարչապետը, նախարարները, մյուս պաշտոնյաները կարո՞ղ են մի քանի ամիս առանց աշխատավարձի ապրել: Մենք մեր աշխատավարձերն ենք պահանջում, պարևավճար չենք ուզում»,- ասել է ընկերության աշխատակիցներից մեկը: Լրատվամիջոցը կապ է հաստատել «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Գայանե Սարգսյանի հետ, հարցրել՝ ճի՞շտ է արդյոք, որ աշխատակիցների պարտքերն ամբողջությամբ չեն մարվել: «Այդ հարցը դեռ քննարկվում է, որոշակի քանակ մարվել է»,- պատասխանել է նա: Իսկ ի՞նչն է չվճարելու պատճառը, արդյոք ընկերության հաշիվները դեռ սառեցվա՞ծ են․ «Չէ, հաշիվները բացել ենք»,- ասել է ընկերության տնօրենը, ապա հավելել, որ հարմար չէ խոսելը, դուրս է գալիս Հայաստանից: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
