«Հասարակական տրանսպորտով չերթևեկողները արդարությունից են խոսում»․ Ոսկան Սարգսյան
![]() 229 Կիրակի, 22 դեկտեմբերի, 2024 թ., 16:18 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբևէ Երևանի հասարակական տրանսպորտում «ժողովրդի ծոցից ելած» ՔՊ-ական իշխանության որևէ բարձրաստիճան պաշտոնյա տեսած կա՞ք։ Փողոցից պալատ ընկած, բիրդան աղա դարձածները մի քանի տարում Երևանում տներ գնեցին, ծառայողական թանկ ավտոմեքենաներով են երթևեկում ու հասարակական տրանսպորտի սակագնի թանկացում առաջարկելով՝ խոսում են արդարությունից։ Խոհարարին պետք է կերցնել իր եփած կերակուրը։ Նիկոլ Փաշինյան, ՔՊ-ական նախարարներ, երեսփոխաններ, Տիգրան Ավինյան, Երևանի քաղաքապետարանի բարձր պաշտոնյաներ, Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ, երթևեկեք Երևանի գերբեռնված ավտոբուսներով, ձյան, անձրևի, ամառվա բարկ արևի տակ կանգառ կոչվածներում, բաց երկնքի ներքո ժամերով սպասեք ավտոբուսների, պիկ ժամերին գերբեռնված ավտոբուսներում կանգնելու համար մի ոտքի տեղ ճարեք ու հետո առաջարկներ արեք հասարակական տրանսպորտի սակագնի վերաբերյալ։ Սնուփ Դոգից ետ ուզեք չկայացած համերգի համար պետբյուջեից նրան տրված 6 միլիոն դոլարը և այդ գումարն ուղղեք Երևանում հասարակական տրանսպորտի բարելավմանը։ Արդարությունից մի խոսեք, դուք անարդար եք»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
