«Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Քրյուգերի էֆեկտ». Սերոբ Խաչատրյան
![]() 226 Կիրակի, 22 դեկտեմբերի, 2024 թ., 23:12 Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023 ստուգատեսի արդյունքները։ Հայաստանի 4-րդ դասարանի աշակերտներն արձանագրել են առաջընթաց Մաթեմատիկայից, հետընթաց՝ Բնագիտությունից։ 58 երկրների շարքում Մաթեմատիկայից 32-րդ տեղում ենք, Բնագիտությունից՝ 45-րդ։ Այս ստուգատեսում մի մտահոգիչ ցուցանիշ կա Հայաստանի համար։ Բացի թեստերից, աշակերտներին հարցեր են տրվում վերաբերմունքը պարզելու նպատակով։ Օրինակ՝ «Բնագիտությունը հեշտ եմ սովորում» պնդմանը աշակերտները պետք է պատասխանեն «լիովին համաձայն եմ», «մասամբ համաձայն եմ», «մասամբ համաձայն չեմ», «համաձայն չեմ» տարբերակներով։ Եվ ահա Հայաստանի 4-րդ դասարանցիների 41%-ը նշել է, որ իրեն շատ վստահ է զգում Բնագիտություն սովորելիս։ Սինգապուրի աշակերտների միայն 27%-ն է իրեն վստահ զգում Բնագիտություն սովորելիս։ Հայաստանի դպրոցականների միջին ցուցանիշը Բնագիտությունից 457 միավոր է, Սինգապուրինը՝ 607։ Մաթեմատիկա սովորելիս իրեն շատ վստահ է զգում Հայաստանի դպրոցականների 35%-ը, Սինգապուրի դպրոցականների 23%-ը։ Հայաստանը և Սինգապուրը Մաթեմատիկայից համապատասխանաբար ունեն 513 և 615 միջին միավոր։ Այսպիսով, Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Քրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես։ Չի բացառվում, որ Հայաստանի դպրոցականները չեն հասկացել հարցի իմաստը և փորձել են դպրոցի, ուսուցչի մասին լավ բան գրել։ Ամեն դեպքում, Դանինգ-Քրյուգերի էֆեկտը մեծ տարածում ունի մեր հասարակությունում։ Քանի՞ մարդ է Հայաստանում պաշտոնից հրաժարվել՝ գիտելիքների և փորձի պակաս ունենալու պատճառաբանությամբ»։ Աղբյուրը` Սերոբ Խաչատրյան |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
