«Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կամ «միջանցք» նարատիվները չպետք է տեղ ունենան բանակցություններում». Նատալի Լուազո
![]() 170 Չորեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2024 թ., 11:18 Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոյի համոզմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կամ «միջանցք» նարատիվները տեղ չպետք է ունենան։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորը նման կարծիք է հայտնել «Արմենպրես»-ի հետ զրույցում։ ««Արևմտյան Ադրբեջան» կամ «միջանցք» նարատիվները տեղ չպետք է ունենան։ Կապը լինելու է որպես խաղաղության համաձայնագրի դրական արդյունք՝ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը, այլ ոչ թե որպես նախապայման»,-շեշտել է Լուազոն։ Նա հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը պետք է երկու երկրների ընդհանուր նպատակը լինի։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է հարգել երկու երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Պատգամավորը նաև հիշեցրել է Բաքվում ապօրինաբար և շինծու մեղադրանքներով անազատության մեջ գտնվող հայ գերիների մասին․ «Եկեք չմոռանանք նաև բոլոր ռազմագերիների ազատ արձակման հարցը և հարգանքը մշակութային ժառանգության նկատմամբ»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
