Դատարանը հիմնավոր չի համարել, որ Տիգրան Ավինյանն ի վիճակի չէ վճարել 150000 դրամ պետական տուրքը
![]() 215 Չորեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2024 թ., 17:42 Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավոր չի համարել, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ի վիճակի չէ վճարել 150000 դրամ պետական տուրքը։ «Դատալեքս» համակարգի համաձայն՝ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Արմենուհի Բադիրյանի նախագահությամբ, վերադարձրել է Տիգրան Ավինյանի հայցն ընդդեմ «Սիվիլնեթ»-ի։ Ավինյանը հայցադիմումին կից չի վճարել 150000 ՀՀ դրամ պետական տուրքը՝ պատճառաբանելով, թե մեծ գումար է և հայցին կից ներկայացրել է նաև պետական տուրքի գծով արտոնություն տրամադրելու վերաբերյալ միջնորդությունը։ «Տվյալ պարագայում սույն հայցադիմումով վճարման ենթակա պետական տուրքի գումարը կազմում է 150000 ՀՀ դրամ, որը բավականին մեծ գումար է, և իմ կողմից այն հայցադիմումը ներկայացնելու պահին վճարելու պարագայում ֆինանսական առումով էական անհարմարություններ կպատճառի ինձ և իմ ընտանիքին, և այլ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով՝ ես փաստացի զրկված կլինեմ իմ ֆինանսական միջոցները իմ հայեցողությամբ տնօրինելու իրավունքից»,- նշված է Ավինյանի միջնորդության մեջ, որը դատարանը հիմնավոր չի համարել՝ արձանագրելով, որ Ավինյանը պարտավոր է ներկայացնել նվազագույն ապացույցներ, որոնք կփաստեն այդ հնարավորության բացակայության հանգամանքը։ Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ «ՍիվիլՆեթ» լրատվամիջոցի՝ պահանջելով հրապարակային ներողություն խնդրել, հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, ինչպես նաև՝ փոխհատուցում վճարել՝ 3 մլն ՀՀ դրամի չափով։ Ավինյանը հայցը ներկայացրել է լրատվամիջոցի՝ նոյեմբերի 13-ի հետաքննության առնչությամբ։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
