ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանը կազատվի աշխատանքից․ «Հրապարակ»
![]() 267 Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ., 09:18 «Հրապարակ»-ը գրում է․ «ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանն առաջիկա օրերին կազատվի աշխատանքից։ «Հրապարակի» հետ զրույցում Արամ Պողոսյանը հաստատեց, որ պատրաստվում է հեռանալ զբաղեցրած պաշտոնից, սակայն ասաց, որ դա իր որոշումն է, ոչ թե Սուրեն Պապիկյանի։ «Պատճառ չկա։ Ուղղակի երկարամյա կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու համար եմ դուրս գալիս։ Ես համարյա 30 տարվա ծառայության ստաժ ունեմ, որոշել եմ դուրս գալ։ Այս պահին ես դրա իրավունքն ունեմ»։ Նյութատեխնիկական ապահովության, թիկունքի պետի ձեր պաշտոնի հետ կապված որեւէ խնդիր չկա՞։ «Ոչ, իհարկե՝ ոչ»: Հավելենք, որ առաջիկայում պաշտոնից, ամենայն հավանականությամբ, կազատվի նաեւ պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը, իսկ հունվարից հեռանալու է նաեւ ՊՆ շինվարչության ղեկավար Վահագն Ստեփանյանը։ Ասում են՝ նա արդեն իրերն է հավաքում»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
